ՍԵՎԱԿԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

7 Հնվ

ԱՆՑՈՂԻԿ ՄՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Եվ ինչի՞ց, տեր Աստված, ինչի՞ց է,
Մարդիկ են երբ ծնվում` լալիս են,
Ծաղիկներն են բացվում` բուրում են:
Եվ ինչի՞ց, տեր Աստված, ինչի՞ց է…
Մենք նաև չենք ծնվել որոշմամբ
Ու ոչ էլ որոշմամբ մեծացել:
Էլ ինչու՞ տառապենք որոշմամբ:
Եվ ովքե՞ր, և ո՞վ է որոշում…
Չեմ իշխել-հանդգնել ասելու,
Բայց հիմա հանդգնեմ և ասեմ,
Որ նույնիսկ մեռնելու համար էլ
Նախ ապրել, ապրել է հարկավոր…
Եվ այդ ի՞նչ կստացվի, եթե միշտ
Քաղցի դեմ ես տամ քեզ ինչ-որ դեղ
Եվ առնեմ ձեռքիցդ դրա տեղ
Կարագած ու մեղրած քո հացը…
Եվ թեպետ դժվար է կռահել
Վախճանը լավ գրքի
Ու վերջը վատ կյանքի,
Եվ թեպետ առայժմ լոկ ներկան է ներկա,
Մնացած ամեն ինչ բացակա-բացակա,
Բայց մեկ է,
Շարունակ այսպես չի գնալու,
Սիրելիս, այսպես չի մնալու:
Սիրելիս, հասկացիր վերջապես
Ու տես, որ… հանկարծ ուշ չլինի…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

20. 3. 64 թ. Դիլիջան

One Response to “ՍԵՎԱԿԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ”

  1. ovanitas Հունվարի 7, 2011 at 8:54 ե. #

    շնորհակալություն հրապարակելու համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s