ՄՈՐԻՍ ՍԵՎ

26 Նյմ

Մեծ էր սերս, ես դեռ նրա մեջ եմ ապրում
Եվ ինչքան եմ ապրում, այնքան սիրում եմ նրան:
Իմ խոհերն ու հոգին այնքան էր նա գերում ,
Որ թյուր աչքն է սրտին հուշում հույզեր դրժման:
Կարելի՞ է միթե, երբ վսեմ է այդքան,
Որ անխարդախ հոգին լիությունն իր ջնջի:
Այնքան էր փոխադարձ մեր մեջ սերը անհուն,
Որ երբ իրն է հառնում , իմըս փայլում է ջինջ,
Իմըս խեղդում է ինձ, երբ իրն է մայր մտնում
Եվ կորչելով , ինձ էլ կորսյան է մատնում:

Փետուրե գիրք մահճի ծուլությունը ծորուն
Ոչ թե իմ հանգստի երաշխիքն է հիմա,
Այլ խոնջանքի , ուր դու իմ լույսերն ես վառում:
Նա շատ հաճախ, անդեպ, իր բարձերի գրկում
Սուզում է ինձ երկար հիվանդկախ ու նկուն
Այնքան, ու ես անզոր թշնամին եմ նրա:
Այնտեղ միտքս , հագած մահվան դեմքը գունատ՝
Քնի մեջ լքում է իր մարմինը ծյուրած,
Որ ցույց տա քեզ , թե ես՝ երկփեղկված մի մարդ
Առույգ եմ քո հանդեպ, իմ նկատմամբ՝ մեռած:

Ես քո մեջ եմ ապրում այնտեղ, ուր դու չկաս,
Ես իմ մեջ եմ մեռնում, որ լինեմ այստեղ.
Ինչքան հեռու,այնքան դառնում ես դու ներկաս,
Թեկուզ քեզ հետ, սակայն բացակա եմ ես դեռ:
Ես զգում եմ թեպետ բնությունը խոցված,
Թե ավելի քո մեջ ապրում եմ ես, քան իմ ,
Բայց անվրդով գործող զորությունը՝ աստված,
Որ պատժապարտ մարմնիս մեջ է մղում հոգին,
Նախազգալով , թե նա ընկնում է խորթ անկյուն,
Սփռում է այն քո մեջ իբրեվ միակ կյանքում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s