ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

9 Նյմ

ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱԿԻՐԸ
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

ՄԵԿ ԵՎ ՅՈԹ
Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

Թարգմանիչ Լուսինե Հակոբյան

7 Responses to “ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ”

Trackbacks/Pingbacks

  1. Ջանի Ռոդարի՝ «Լինել և Ունենալ» — Օֆելյա Անդրեասյանի բլոգ - Ապրիլի 22, 2018

    […] Ռոդարիի «Լինել և Ունենալ», «Ծեր մորաքույր Ադան» և «Կապույտ Լուսակիրը» պատմվածքներից մեկը։ Ինձ երեք պատմվածքներն էլ շատ  […]

  2. Ջաննի Ռոդարի — Ընթերցանության մեդիափաթեթ - Ապրիլի 25, 2018

    […] «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները: […]

  3. Ռոդարիական օրեր — Անահիտ Հովսեփյան - Ապրիլի 27, 2018

    […] «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները: […]

  4. Ապրիլ 27 2018 | ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԲԼՈԳ - Մայիսի 2, 2018

    […] Կապույտ լուսակիրը […]

  5. Ջանի Ռոդարի | Արշակ Առուստամյան - Մայիսի 3, 2018

    […] «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները: […]

  6. Կապույտ լուսանկիրը և Մեկ և Յոթ | Էլեն Կարապետյան - Մայիսի 3, 2018

    […] «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները: […]

  7. Ռոդարիական օրեր … – Գայանե Համբարձումյան - Մայիսի 3, 2018

    […] «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»  պատմվածքները: […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s