ՍԻՄՈՆԱ ՎԵՅԼ

6 Նյմ

Հավատի` որպես լավագույն հենարանի ու նեցուկի օգնությունը կայանում է նրանում, որ Հորիցդ հաց խնդրելու դեպքում հաց ես ստանում և ոչ թե քար: Որևէ կրոնական դավանանքներից դուրս, ամեն անգամ, երբ մարդ արարածը լարում է ուշադրությունը անասելիորեն ցանկանալով ի զորու լինել ճշմարտության ընկալմանը, նա աներկբայորեն ստանում է այդ ունակությունը, այն էլ ավելի մեծ չափով, նույնիսկ, եթե նրա ճիգերն ու ջանքերը որևէ շոշափելի արդյունք չեն տվել: Էսկիմոսական հեքիաթն այսպես է բացատրում լույսի ծննդյան նախապատճառը. ,,Ագռավը մշտնջենական խավարի մեջ թափառելով, չէր կարողանում կեր հայթայթել, այնժամ նա ցանկացավ լույս, և երկիրը լուսավորվեց,,: Եթե իսկապես կա ցանկություն և եթե ցանկության առարկան լույսն է, ուրեմն լույսի փափագը կծնի լույս: Իսկ իսկական տենչանքը լինում է ուշադրության լարման դեպքում միայն: Իսկապես, լույսն է միակ բաղձալին այն դեպքում, երբ բացակայում են մնացած շարժառիթները: Եթե նույնիսկ տպավորությունն այնպիսին է, ասես ուշադրության ճիգերը տարիներ շարունակ անպտուղ են մնացել, ի վերջո կտա այն օրը, երբ այդ ջանքերի կատարյալ համամասնությամբ ծավալված լույսը կողողի մարդկային հոգին: Յուրաքնչյուր ճիգ ոսկու ևս մեկ հատիկ կավելացնի այն գանձին, որ աշխարհում որևէ ուժ անկարող է հափշտակել…

Թարգմ. Մ. Ջինջիրջյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s