Քարտեզագրություն ըստ Աստանայի

3 Նյմ

Ճանապարհային քարտեզ-ը դիվանագիտական բառապաշարում արդեն վաղուց ընդունված և օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է : Մեզ մոտ դրա գործածությունն էլ ավելի մեծ հաճախակիություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ խոսք բացվեց դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ստորագրելու հավանականության մասին: Իսկ այդպիսի հեռանկար գծագրեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո հույս հայտնեց, թե նախադրյալներ է տեսնում դեպքերի նման զարգացման համար:
Մեդվեդևի օրինակով կամ նրանից անկախ ուրիշները նույնպես վերջին օրերին տարբեր առիթներով անդրադարձան գծագրման անհրաժեշտությանը: Բրիտանական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամուտը ասաց, որ հակամարտության լուծման համար ճանապարհային քարտեզ է պետք, ոչ թե հերթական հռչակագիրը, քանի որ հակամարտությունից տուժած մարդիկ ուզում են փոփոխություններ տեսնել: Ավելի վաղ նույն միտքը պաշտպանել էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Յան Քելլին, ով իր երկրի իշխանությունների անունից հույս էր հայտնել, թե Աստանայի գագաթաժողովի ընթացքում կարգավորման նոր հնարավորություններ կստեղծվեն: ,,Մենք կարող ենք կողմերին հրավիրել առնվազն ճանապարհային քարտեզի շուրջ պայմանավորվելու,,- նշել էր ԱՄՆ ներկայացուցիչը: Եվ նույնիսկ Սոցինտերն էր անհանգստություն ցուցաբերել` հակամարտող կողմերին հորդորելով գիտակցել կարևորությունը, որպեսզի պարզ լինի, թե որտեղ են հասել, ուր են շարժվելու, և պատրաստակամություն էր հայտնել նպաստելու դրա ստեղծմանը։
Իրատեսական չէ մտածել, որ մինչև օրս Երևանն ու Բաքուն ձեռքի տակ չեն ունեցել շարժման ուղղությունը մատնանշող որևէ ծրագիր, թեկուզ և սևագիր տարբերակով: Բայց այդ մասին բարձրաձայն խոսել կամ, առավել ևս, մանրամասնել ընդունված չէ: Ինչ վերաբերում է գալիք քարտեզին, ապա հազիվ թե այն իր մեջ ներառի կարգավորման հիմնարար հարցերը` կարգավիճակն ու տարածքային խնդիրը: Դա այսօր ուտոպիային հավասարազոր հեռանկար է: Շատ ավելի ճշմարտանման կլինի մտածել, որ օրակարգ կդրվեն մինիմում ծրագրեր` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդում, ռազմական գործողությունների վերսկսումը բացառող պարտավորություն, ինչ-ինչ կոմունիկացիոն նախագծեր և այդ կարգի այլ կետեր: Սակայն սրանք էլ` լավագույն դեպքում: Թե բանակցող երկրները և թե միջնորդները հրաշալի տեսնում ու հասկանում են, որ ոչ միայն Աստանան, այլ մոտ ժամանակներս դրան հաջորդող մյուս աշխարհագրական տեղանունն ու քննարկումների վայրը դեռևս շոշոփելի ազդեցություն չեն կարող ունենալ գործընթացի վրա: Այդ իսկ պատճառով էլ ենթադրություններն այն մասին, թե գագաթաժողովի ընթացքում պետք չէ բացառել ճնշումներն ու հարկադրանքը, այս պահին հիմքեր չունեն: Նույնիսկ նրանք, ովքեր հեգնանքով ասում են, որ իբր Աստանայում կարող է հանկարծ գիշերը ճանապարհային քարտեզ ծնվել՝ առանց հասարակության, քաղաքական ուժերի գիտության, քանի որ այդպիսի դառը փորձ արդեն կա (նկատի ունեն թուրք-հայկական արձանագրությունների պատմությունը), ապա այս սարկազմի թիկունքում նույնպես էական ոչինչ չի գտնվի: Եթե նույնիսկ գագաթաժողովում հրաշքով նման մի բան ի հայտ գա, ապա այն ավելին չի լինի, քան տվյալ պահի արգասիք, ինչը հաջորդ իսկ վայրկյանից կարժեզրկվի կամ կդառնա ոչ պիտանի: Գուցե թե կողմերին դեռ կարելի է պարտադրել հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն սկզբունքային լուծումները ուժի ու ճնշման գործադրմամբ չեն կարող ոչնչի հանգեցնել:
Դեռ մեկ ամիս ժամանակ կա մինչև մեծ հավաքը, սակայն Հայաստանի իշխանություններն այս հարցում կարծես թե հանգել են վերջնական որոշման և նրանց դիրքորոշումն առավել քան կտրական է:,,Մենք մեր դիրքերը չենք զիջելու և առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի ճանապարհային քարտեզ չենք ստորագրի,,- ասում են նրանք: Տվյալ վերջնագրի զարմանալի շտապողականությունն ու վճռականությունը կարող է արդարացված լինել երեք հիմնական նախապայմանների դրդմամբ: Առաջինն այն է, որ որոշումը սնվում է Աստրախանի դասերից, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, գործը բարի մտադրություններից այն կողմ չանցավ, իսկ միակ շոշափելի քայլը` գերիների ու պատանդների փախանակումն էլ մինչ այս պահը դեռ մեռյալ կետից առաջ չի շարժվել: Երկրորդը, ինչպես արդեն նշեցինք, առաջընթաց ակնկալելու նախապայմանների բացակայությունն է, իսկ այդ իրավիճակում անհնար է լույս աշխարհ բերել որևէ քարտեզ, փաստաթուղթ կամ ինչ-որ մի նախագիծ:
Եվ վերջապես, երրորդ պատճառ պիտի համարվի ԵԱՀԿ-ի հերթական գագաթաժողովի բուն էությունը, որն ավելի շուտ կլինի ցուցադրական, քան գործնական: Ղազախստանը մի ամբողջ տարի մեծ ու փոքր ջանքեր գործադրեց, բայց այդպես էլ չկարողացավ նշանակալի ձեռքբերում ունենալ ինչպես Ղարաբաղի հարցում, այնպես էլ մյուս նախաձեռնություններում: Եվ եթե ոմանք այսօր գուշակում են, թե դեկտեմբերի 2-ից հետո պետք է սպասել մեծ դադարի շրջանին, ապա նրանք մեծ հաշվով իրավացի են:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s