ԻԼՅԱՄ ԲԱԹԼԸՐ ՅԵՅԹՍ

3 Նյմ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
Ահագնացող պտույտներ գործելով երկնքում`
Բազեն այլևս չի լսում տիրոջ ձայնը:
Ամեն ինչ փշրվում է, կենտրոնը չի պահում:
Կատարյալ անիշխանություն է իջել աշխարհին,
Արյունաթաթախ հորձանքն է գալիս, և ամենուր
Խեղդվում է ծեսը անաղարտության:
Լավագույն մարդիկ չունեն համոզմունք,
Մինչդեռ վատերը լի են եռանդով:

Հաստատ ինչ-որ հայտնություն է գալիս…
Հաստատ Երկրորդ Հայտնությունն է գալիս:
Երկրորդ Հայտնությունը… Այս բառերը հազիվ արտասանած
մի հսկա կերպարանք
Երևում է աչքիս. ինչ-որ տեղ, անապատի ավազներում
Առյուծի մարմնով ու մարդու գլխով մի էակ,
Հայացքն` անողոք և դատարկ, ինչպես արևը,
Դանդաղ ազդրերն է շարժում, մինչ նրա շուրջը
Անապատային թռչունների ստվերներն են վխտում:

Խավարն է ընկնում կրկին, բայց հիմա ես գիտեմ,
Որ քսան դարերը քարացած քնի
Մղձավանջ դարձան ճոճվող օրորոցի մոտ:
Եվ ի՞նչ անգութ գազանի ժամն է հասել, որ կուզը ցցած`
Դեպի Բեթղեհեմ է գնում` ծնվելու համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s