ԱԼԵՔՍԵՅ ՎԱՌԼԱՄՈՎ

3 Նյմ

… Վերջին տասնամյակի դժբախտությունն այն է, որ շատ թեմաներ շաղախահունց դարձան, և գրականությունը պատրաստ չէ աշխարհը ամբողջության մեջ տեսնելուն ու այդ հարցերին ամբողջական պատասխան տալուն: Կան կամ վաղահաս հրապարակախոսական դատողություններ, կամ լոկ մերձեցում թեմային, իսկ ավելի հեռու գնալ ինչ-որ բան թույլ չի տալիս, ուժերը չեն հերիքում, որովհետև որքան էությանը մոտ, այնքան սարսափելի է, այնքան մեծ է լարումը, լիքը` ճնշումը, ռադիացիան:Հոգևոր ուժի բացակայության պարագայում այդ ամենը կարելի էր հաղթահարել մի բանով` անկեղծությամբ: Բայց ահա հենց անկեղծությունը, անմիջականությունն ու բաց լինելը այսօր մեր գրականությանը ամենից շատ չեն հերիքում: Ստորացուցիչ վիճակը, որում նա հայտնվել էր, ստիպել է գրողներին դառնալ ճկուն ու ճարպիկ, վեր դասել վարպետությունն ու պրոֆեսիոնալիզմը, այն է` եկամտաբեր գործը Աստծո շնորհած տաղանդից, և վերաբերում է դա նաև շատ լավ գրողներին: Այդ իմաստով մենք հեռանում ենք մեր ոսկե դարաշրջանից ոչ միայն ժամանակով, այլև էությամբ, և երկրի սեղմված տարածքում քսանմեկերորդ դարի գրականությանը սպառնում է ավելի մանրանալու, իսկ գուցեև ընդհանրապես ոչնչանալու վտանգը:
Այսօր գրականությունը մոդելավորում են, սարքում, պատվիրում, փորձում են ղեկավարել այն, նրա ֆորմուլան հաշվարկել, բայց ինչպես ամեն մի կենդանի արարած, որի հանդեպ կիրառում են մեխանիկայի օրենքները, նա դիմադրում է…

Թարգմ. Շ. Խաչատրյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s