ՌՈԲԵՐՏ ՇՈՒՄԱՆ ԵՎ ԿԼԱՐԱ ՎԻԿԻ

2 Նյմ

ՆԱՄԱԿՆԵՐ

Շումանը` Կլարային
<13 օգոստոսի, 1837թ.
Դուք հավատարի՞մ ու հաստա՞տ եք դեռ: Որքան էլ որ հավատամ Ձեզ, բայց ամեն արիություն սպառվում է, երբ ոչինչ չգիտես քեզ համար ամենաթանկ մարդու մասին: Իսկ աշխարհում ամենաթանկն ինձ համար Դուք եք: Հազար անգամ ծանրութեթև եմ անում ու ներքուստ զգում եմ խորապես, որ այդպես էլ կլինի, ինչը մենք ենք ուզում, եթե ճիշտ վարվենք: Պարզապես գրեք ինձ , եթե համաձայն եք հանձնելու Ձեր հորը իմ նամակը: Հիմա նա ինձ լավ է վերաբերվում, եթե Դուք էլ մի քիչ խնդրեք, չի մերճի: Գրում եմ Ավրորայի օրը: Ախ, եթե մեզ միայն մի արևածագ բաժաներ: Կարևորը, հավատացեք, որ ամեն ինչ կկայանա այնպես, ինչպես մենք ցանկանում ենք: Այս նամակի մասին ոչ ոքի չասեք, թե չէ ամեն ինչ կարող ենք փչացնել: Առաջին հերթին չմոռանաք -ն: Ես պիտի ունենամ այդ համոզվածությունը նախքան որևէ քայլի դիմելը:
Ամբողջ հոգով հավատում եմ այստեղ գրվածին ու հաստատում եմ իմ անունով:
Ռոբերտ Շուման>:

Կլարան` Շումանին
<Լեյպցիգ, 15 օգոստոսի, 1837 թ.
Ինձնից ընդամենը մի փոքրիկ եք պահանջո՞ւմ: Այդքան պստլիկ բառ ու այդքան կարևո՞ր: Բայց մի՞թե իմ սիրտը, որ լեցուն է աներևակայելի սիրով, չի արտաբերի այդ փոքրիկ բառը: Այդպես էլ անում եմ, և իմ հոգին շշնջում է Ձեզ այդ հավերժ -ն:
Իմ սրտի տառապանքը, անհամար արցունքները` կարո՞ղ եմ արդյոք ամեն ինչ արտահայտել, օ, ոչ: Գուցե ճակատագիրն այնպես դասավորվի, որ վերջապես հանդիպենք ու խոսենք, Ձեր նախաձեռնությունն ինձ վտանգավոր է թվում, բայց սիրող սիրտը չի վախենում վտանգից: Եվ այսպես. Կրկնում եմ` : Մի՞թե Աստծուն հաճո է իմ տասնութամյակի օրը դարձնել տխրությոան օր: Օ, ոչ, դա շատ դաժան կլիներ: Վաղուց էի զգում, որ , աշխարհում ոչինչ չի խաբի ինձ: Ես կապացուցեմ հորս, որ ջահել սիրտն էլ կարող է արի լինել:
Ձեր` Կլարա>:

Թարգմ. Ա. Ամիրյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s