ՆԻԿՈԼԱՅ ԼՈԲԿՈՎԻՑ

2 Նյմ

Եթե առաջադեմների կարճատեսությունն արտահայտվում է նրանում, որ նրանք մշակույթի արդարացված ու ճշմարիտ խնդիրը ընդունում են արդարությունը, ապա պահպանողականները սովորաբար հակված են մշակույթում ամենայն նշանակալին հանգեցնել բարոյականությանը: Ոչ ոք չի փորձի վիճարկել բարոյական սկզբունքների կարևորությունը, բայց և այնպես ամեն ինչի հանգեցումը բարոյականությանը կարող է բերել անհանդուրժողականության տարատեսակին: Նաև մենք տեսնում ենք այն հանգամանքը, որ Գաղտնիքն ու Խորհուրդը ամենևին էլ բարոյականության կատեգորիաներ չեն: Ինձ երբեմն թվում է, որ անգամ եկեղեցական հեղինակությունները հակված են մոռանալու, որ եկեղեցին տիեզերական Գաղտնիքի ծառայողն է և ոչ թե բարոյականության պահակը:
Համարյա բոլոր մոլորությունները, դժբախտություններն ու աղետները, որոնցով նշանավորվել է մեր մշակույթի նորագույն պատմությունը, սկիզբ են առնում մեզ նման մարդկանց` համալսարանական կրթության տեր մտավորականների ուղեղներում: Չափազանց հաճախ ամենաազնիվ գաղափարները` հնարավոր է` աղճատված ֆանատիկոսների մոլագարությամբ, վերածվել են դաժանագույն և անխիղճ գաղափարախոսությունների: Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք, որ նման բան չկրկնվի: Դա մեր պարտքն է, միայն հարկ չէ այդ պարտքի ֆանատիկոսները դառնալ: Իմ հայրենիքի` Չեխոսլովակիայի առաջին պրեզիդենտ Մասսարիկը մի առիթով նկատել է. : Իհարկե, ցույցն էլ երբեմն անհրաժեշտ է, բայց ինքնաարտահայտման այդ ձևը հազիվ թե որևէ ազդեցություն թողնի մշակույթի վրա: Ես կոչ եմ անում կատարել ամենադժվարին քայլն այս կյանքում` դուրս եկեք լեթարգիայից և դիմագրավեք այսօրվա խնդիրներին, թող ձեր միտքը պայծառ լինի, թող ձեր գաղափարներն իրական արդյունք տան, բայց ձեր գործի և ձեր սիրո արդյունքները մատուցեք աշխարհին այնքան ցածր ձայնով, որ լսողներն ստիպված լինեն լարել իրենց ուշադրությունը:

Թարգմ. Կ. Խոդիկյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s