ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

2 Նյմ

ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
… Հայը մարմնի կառուցվածքով նույնն է, ինչ որ պարսիկը, բայց հայն արագ գիրանում է, մի բան, որ երբեք չի պատահում պարսիկի հետ: Հայի դիմագծերը պարսիկինի նման զարմանալի համաչափ են. աչքերը շատ գեղեցիկ են, հայացքը, որ բնորոշ է միայն նրան, պարունակում է միաժամանակ խելամտություն, վեհանձնություն, թախիծ կամ հանազանդություն, երբեմն թե՜ մեկը, թե՜ մյուսը:
Հայը պահպանել է նահապետական բարքերը: Նրա համար Աբրահամն իր մահկանացուն է կնքել երեկ, իսկ Հակոբը դեռ ողջ է: Հայրը ընտանիքի անվիճելի ղեկավարն է, նրանից հետո իշխանությունը պատկանում է ավագ որդուն, կրտսեր եղբայրները նրա սպասավորներն են… Բոլորն անվերապահորեն ենթարկվում են հոր անվիճելի և անողոք կամքին: Նրանք հազվադեպ են նստում հոր ներկայությամբ. դրա համար անհրաժեշտ է ոչ թե հոր հրավերը, այլ հրամանը:
Եթե այցելում է մեկի կողմից երաշխավորված կամ հարգանքի արժանի հյուր (հայի համար միևնույնն է), հայ օջախում սկսվում է տոնախմբություն. մորթում են ոչ թե հորթ (հիմա Հայաստանում հազվագյուտ է պատահում այդ կենդանին), այլ գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում ն խնջույքի…
Այսպիսին է հայկական կենցաղի արտաքին կողմը՝ ընդգծված տնտեսավարության հետ զարմանալի հակում դեպի կարգուկանոնը և մեծ խելահասություն առևտրական գործերում: Իսկ մյուս կողմը, որ մնացել է ստվերում ու պահանջում է ակներև ուսումնասիրում, հայ ազգին մերձեցնում է հրեաների հետ, որոնց հետ, ըստ ավանդության, նա կապված է պատմական հիշողություններով, որ սկիզբ են առնում աշխարհի ստեղծումից:
Ինչպես ենթադրում են, Հայաստանում էր գտնվում երկնային դրախտը: Հայաստանում իրենց սկիզբն էին առնում Երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը: Հայաստանի բարձրագույն լեռան վրա հանգրվանեց տապանը: Հայաստանում սկսվեց ավերված աշխարհի վերակենդանացումը: Վերջապես Հայաստանում Նոյը տնկեց խաղողի այգի և առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը:Հրեաների նման հայերը ցրված են, բայց ոչ թե ողջ աշխարհով մեկ, այլ միայն ամբողջ Ասիայում: Այնտեղ նրանք գտնվում են զանազան տիրապետությունների տակ, բայց մշտապես բռնապետական, միշտ այլադավան ու բարբարոսական, միշտ ղեկավարվող քմահաճույքով՝ կարգուկանոնի փոխարեն, կամայականությամբ՝ օրենքի փոխարեն:
Տեսնելով, որ հարստահարիչները միշտ ձգտում են խլել իրենց հարստությունը, հայերը սկսեցին այն թաքցնել: Համոզվելով, որ անկեղծ խոսքը ոչնչի չի բերում կործանումից բացի, նրանք դարձան ինքնամփոփ: Նրանք կյանքը վտանգի պիտի ենթարկեին, եթե շարունակեին երախտագիություն հանդես բերել երեկվա հավանավորի հանդեպ, որն այսօր եղել է շնորհազուրկ:
Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ է:Հայերը իրենց հնազանդ և հեզաբարո բնավորությամբ հանդերձ, պատահում է, որ գող լինեն, երբեմն էլ՝ խարդախ, բայց գրեթե երբեք մարդասպան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s