ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

1 Նյմ

— Այն, ինչ մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է բոլոր հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասվաթոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսը ասես մեղմացած լինի արցունքների խոնավ անխուսափելիության սպառնալիքի առաջ:
— Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծի տառապանքը, որն ինձնից է սերվել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար:
<Ով իմ զարմանք,- ասում էր նա,- հմայիչ ու տխրատեսիլ Գլուխ, մի՞թե լույսից զատ ուրիշ բան էլ գոյություն ունի:
Եվ նա շարունակ հարցեր էր տեղում իր գլխին` իր սքանչելիորեն մաքուր ոգեղեն էության տիեզերական սահմաններում հարամփոփ, ուր գաղափարները ապրում էին հավետ իրարից անջատ, և իրենցից էլ հավասարաչափ հեռու տարածված, մեկուսի և բաժան, մի այնպիսի կատարյալ ներդաշնակության ու խելամիտ հավասարակշռության մեջ, որ ասես ինքը տարալուծվելիս լիներ նրանցում: Եվ համակարգությունը տիեզերածավալ, որ ինքնաբավ խանդով առկայծում էր ադամանդաշար ապարոշի պես, իր վեհապանծ լիության սահմաններում ամփոփ` շարունակում էր իր հավերժամատույց ու անայլայլ գոյությունը:
Մի ողջ ինքնակա հավիտենություն նա ճգնում էր հասկանալ բանի խորհուրդը վերին ու միշտ ապարդյուն:

Թարգմ. Աշոտ Ալեքսանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s