ՈԻԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

1 Նյմ

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը քայքայվեց, մասնատվեց բազմաթիվ նահանգների միջեւ եւ թուրքերի կողմից՝ որպես ոչնչացման ամենահեշտ միջոց որդեգրած ջարդերի, կռիվների ու բռնագաղթեցման հետեւանքով նրա 3/4 մասը բնաջնջվեց: Հայության կրած տառապանքներն ու ջարդերը Գլադստոնի հրապարակախոսական յոդվածների կոչերի շնորհիվ հայտնի էին դարձել անգլիացիներին, որոնց կարծիքները, սակայն, այդ հարցում միասնական չէին: Ոմանք իրենց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացրել էին հայոց ողբերգության, ոմանք էլ՝ նրանց ձախորդությունների ու թերությունների վրա: Բոլոր դեպքերում, ի տարբերություն այն համընդհանուր անտարբերության, որով Արեւմուտքի դեմոկրատական երկրները հետեւում էին արեւելյան ու միջինարեւելյան ժողովուրդների բախտին, Անգլիան եւ ԱՄՆ-ը մոտկից ծանոթ էին հայերին ու նրանց ճակատագրին: Հայերի հանդեպ նրանց հետաքրքրությունն առաջ էր եկել կրոնական ընդհանրություների հիմքի վրա, ինչպես նաեւ մարդասիրության ու քաղաքականության թելադրանքով: Հայ ժողովրդի հանդեպ գործադրված վայրագություններին, իրավամբ, առաջացրել էին անգլիացի ժողովրդի անկեղծ զայրույթը:
Վերջապես, հասել էր ժամը, երբ պետք է պաշտպանվեր հայերի արդար դատը, եւ նրանք պետք է ստանային իրենց բնիկ հողերի վրա խաղաղ ապրելու իրավունքը: Հայերին հալածող, կոտորող, գերեվարող դահիճներն ու բռնապետերը պատերազմից ու հեղափոխությունից հետո կորցրել էին իրենց ուժը: Հաղթանակի ժամին աշխարհի մեծ ժողովուրդները հայերի բարեկամներն էին եւ պետք է ջանային պաշտպանել նրանց արդար իրավունքները:
Անհասկանալի կլիներ, եթե հինգ հզոր դաշնակիցներ չկարողանային իրագործել իրենց ցանկությունը: Բայց, մինչ հաղթանակած պետությունները Հայկական Հարցի քննարկման համար կհավաքվեին Փարիզում, նրանց դաշնակցային միասնությունը խախտվել էր արդեն, կազմացրված էին նաեւ բանակները եւ նրանց կայացրած որոշումները դատարկ խոսքերից ավելին չարժեին…
1941 Թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s