ԵՐԿՈՒ ՔԱՌՅԱԿ ՉԱՐԵՆՑԻՑ

1 Նյմ

Եղիշե Չարենցի ողբերգական մահից հետո նրա ստեղծագործությունների մի ստվար մասը ոչնչացվեց կամ պարզապես անհետացավ։ Ժամանակ առ ժամանակ երջանիկ պատահականությամբ լույս աշխարհ են գալիս առանձին էջեր, թանկագին բեկորներ, որոնք լրացնում են չարենցյան անտիպների շարունակական շղթան։ Դրանցից յուրաքանչյուրն իր նախապատմությունն ունի, մոռացումից փրկվելու իր ոդիսականը։ Ահա ևս երկու փոքրիկ ստեղծագործություն Չարենցի բազմաբեղուն ժառանգությունից։
Երբ «Նոյեմբեր» միությունը լուծարքի էր ենթարկվում և ձուլվում խորհրդային գրողների միությանը, հիասթափված Չարենցը դեպքերի անմիջական ազդեցության տակ գրել է մի քառատող։ Թեև այն չի տպագրվել, սակայն իր Ժամանակին գրողական շրջանակներում բավականին հանրահայտ է եղել։ Հետագայում՝ Չարենցի մահից հետո վաղամեռիկ բանաստեղծ Սուրեն Թարյանը, ինչպես վկայում են ժամանակակիցները, հիշողությամբ այդ քառատողը փոխանցել է մյուսներին, իսկ այնուհետև գրի է առնվել ու պահպանվել։
Խուժանությունը հոգու մեզ նորից ցրեց,
Որ սերունդները գալիք մեզ հավետ հիշեն.
Բայց մեզանից ո՞վ արդյոք շատ բան կորցրեց-
Դուք բոլոր՞րդ միասին, թե՞ Չարենցը Եղիշե։
Կարծիք կա, որ այս տողերը գրվել են 1936-37 թվերին։
Մեկ ուրիշ՝ դարձյալ առ այսօր անտիպ մի քառատող պահպանվել է գրող Մկրտիչ Արմենի արխիվում։
Չարենցը Արմենին է նվիրել իր լուսանկարը, որի վրա թողել է հետևյալ չափածո մակագրությունը.
Մկրտիչ Արմեն, դու լավ իմացիր-
Որքան էլ չափես կյանքի ափերը,
Չկա քեզ ուղի այս ուղուց բացի-
Եվ հայրենիքն է քո «Նոյեմբերը»։
Ըստ Մ. Արմենի, այն պետք է գրված լինի 1934 թվին։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s