ՍԵՄՈՒԵԼ ԲԵՔԵԹ

30 Հկտ

… Բազում միջոցներ կան ջանալու պարապ տեղն ասելու այն բաները, որ ես զուր ջանում եմ ասել։ Դրանցից ես փորձել եմ, ինչպես դուք գիտեք, մարդկանց ներկայությամբ եւ մենության մեջ, ճնշման ներքո, փոքրոգությունից, մտային թուլությունից, երկու թե երեք հարյուրը: «տիրապետում-աղքատություն», թերեւս, ամենատաղտկալին չեղավ: Եվ, այդուհանդերձ, մենք հետզհետե դրանից հոգնում ենք, ճիշտ չէ՞: Միտքն այն մասին, որ արվեստը միշտ բուրժուական է եղել, թեպետ եւ այն կարող է բթացնել մեր ցավը սոցիալ-առաջադիմականների ձեռքբերումների հանդիման, ի վերջո, հազիվ թե հետաքրքրություն է ներկայացնում: Ակնհայտ է, որ արվեստագետի համար, ով տանջվում է արտահայտման կոչումով, ամեն բան դատապարտված է թեմա դառնալու, ներառելով թեմայի որոնումները… Սակայն, եթե թեման դառնում է վերաբերմունքի անկայուն տարր, ապա արվեստագետը, այսինքն՝ երկրորդ տարրը, հազիվ թե կարող է ավելի կայուն լինել, հաշվի առնելով նրա հնարքների ու մեթոդի լաբիրինթոսը: Առարկությունները արվեստին ուղղված այդպիսի դուալիստական հայացքի դեմ համոզիչ չեն: Մեզ հարկ է կարգել երկու, թող որ անհուսալի, հասկացություններ` հիվանդությունը, ափսեի վրայի մրգերից մինչեւ վուլգար մաթեմատիկան ու ինքնակարեկցանքը, եւ դրա վերացման միջոցը: Այն ամենը, ինչ պետք է մեզ մտահոգի` հենց վերաբերմունքի սուր, հարաճուն տագնապն է, որի վրա հանց ստվեր սողում է սնանկության գիտակցման, անհամապատասխանության սեւ ստվերը, կյանքն այն ամենի հաշվին, ինչը դա, այդ վերաբերմունքը, ժխտում է, այն ամենը, ինչի վրա մենք աչք ենք փակում: Գեղանկարչության պատմությունը` դե, դեռ ինչքան պնդել այդ մասին` նրա կործանման զգացողությունից փախչելու ջանքերի պատմությունն է, առավել արժանահավատ, առավել լի, առավել համատեղելի հարաբերությունները պատկերողի եւ պատկերվողի միջեւ, յուրահատուկ ֆոտոտրոպիզմի հակազդեցության միջոցով, որի բնույթի առթիվ մինչեւ այսօր վիճում են ամենագիտուն մարդիկ, եւ այնպիսի պյութագորական սարսափով, որ կարծես թե «պի» թվի իռացիոնալությունը աստվածության անարգանք լինի, չխոսելով նրա ստեղծածների մասին:
… Ոչ, ոչ, թույլ տվեք ինձ այս հոգոցը եւս հանել: Ես գիտեմ, որ այժմ, որպեսզի մեր մղձավանջային մտադրությունն ընդունելի ավարտին հասցնենք, միայն մի բան է պետք, եւ հատկապես` այդ խոնարհությունից, ճանաչումից, անհաջողությանը հավատարմությունից նոր թեմա եւ առարկա արարել, նոր հարաբերությունների տարր, իսկ գործողությունից, որը նա՝ արվեստագետը, լինելով գործելու անընդունակ, գործելու պարտական, իրագործում է` արտահայտման նոր գործողություն արարել, թող որ վերջինս վկայի միայն ինքն իր մասին, իր անհնարինության մասին, իր անխուսափելիության մասին: Ես գիտեմ, որ այդ անելու իմ անկարությունը ինձ դնում է, դե նաեւ, երեւի թե, ինչ-որ երանելու, այսպես կոչված, հոգեբույժներին հայտնի, աննախանձելի վիճակի մեջ: Քանզի ի՞նչ կա այս գունավոր մակերեւույթի վրա այն ամենից, ինչը նախկինում չկար: Չգիտեմ, թե դա ինչ բան է, չէ՞ որ ես նախկինում նման բան չեմ տեսել: Սակայն, թվում է, որ ասվածը ոչ մի կապ չունի արվեստի հետ, եթե, իհարկե, հիշողությունն ինձ չի դավաճանում…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s