ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ

30 Հկտ

… Մենք ամեն երկիր ունեցած ենք և ունինք լավ լուսանկարիչներ, կաղապարի վարպետներ, սակայն ուր է էականը, բարձրագույնը, գեղեցիկը: Դուն ալ կատարյալ մարմնացումն ես հայության: Հայը ունի լավ նկարիչներ, բայց ո’չ նկարչություն, հայը ունի լավ դերասաններ, բաըց ոչ թատերգություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ` բնավ նավապետ: Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ո’չ գրականություն, Աստված` ոչ դիցաբանություն, խնկելի հեղափոխականներ, բայց ոչ’ հեղափոխություն, հայը ունեցած է ազատություն, երբեք` անկախություն:
Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործերով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա մեղա Արարատին:
Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու և հերոսներ, որոնք տվին արյուն, կյանք, օր ու արև:
Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին ` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s