ԺՈՐԺ ՍԱՆԴ

30 Հկտ

Նամակ դոկտոր Պեգալովին

Մենք տարբեր ենք, քանի որ ծնվել ենք տարբեր երկինքների տակ, և այլ են ոչ միայն մեր լեզուները, այլև մտքերը, բայց գոնե մեր սրտերը նման են: Իմ հայրենիքի խոնավ օդը ինձ վրա մելամաղձոտ ու քնուշ հետք է թողել, իսկ ի՞նչ կրքեր է քեզ նվիրել քո ջերմաշնորհ արևը, ոսկեգունելով ճակատդ; Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել ու տառապել, իսկ դու ինչ ես հասկանում սիրուց: Քո հուր հայացքը, քո խենթ գրկախառնումները, քո հանդուգն ցանկություները հմայում են ինձ, միևնույն ժամանակ վախ ներշնչում: Չեմ կարողանում ոչ հաղթահարել քո կիրքը, ոչ էլ բաժանել: Իմ երկրում այդպես չեն սիրում, քո կողքին ես կարծես անգույն արձան լինեմ, նայում եմ քեզ զարմանքով, ցանկահարույց տագնապով: Չեմ հասկանում` իսկապե՞ս սիրում ես: Եվ երբեք չեմ իմանա: Դու հազիվ ես իմ լեզվով մի քանի բառ արտաբերում: Իսկ ես քո լեզուն չիմանալու պատճառով չեմ կարողանում նման բարդ հարցեր շոշափել: Գուցե չես էլ հասկանա, եթե անգամ հաղորդակցվեմ: Գուցե մեղավոր են այն մարդիկ ու վայրերը, ուր ես եմ մեծացել, որպեսզի հասկանանք իրար; Իմ թույլ էությունը ու քո վառ խառնվածքը ծնում են բոլորովին տարբեր հասկացություններ: Հազար ու մի դառնություն, որ վշտացնում է ինձ, քեզ համար գոյություն չունի, իսկ ինձ հուզում է: Կամ էլ գուցե դու չգիտես ինչ է արցունքը: Ինչ եմ գտնելու քո մեջ` բարեկամի, թե՞ բռնակալի: Կմխիթարե՞ս դու ինձ իմ տառապանքներում, որ տարել եմ մինչ քեզ հանդիպելը: Կիմանա՞ս ինչու եմ տխուր: Դու գիտե՞ս ինչ են կարեկցանքը, համբերությունն ու բարեկամությունը: Գուցե քեզ դաստիարակել են այնպես, որ կինը հոգի չունի: Համոզվա՞ծ ես, որ նրանք հոգի ունեն: Դու քրիստոնյա չես, մահմեդական չես, ոչ քաղաքակիրթ ես, ոչ վայրենի, և ի՞նչ մարդ ես դու: Ի՞նչ է թաքնված այդ ամբարտավան կրծքի տակ, առյուծի հայացքի ներքո, արքայական ճակատի տակ; Այցելու՞մ են քեզ մաքուր, ազնիվ մտքեր, եղբայրական ու վեհ զգացմունքներ: Համբառնու՞մ ես դու երկինք, գոնե երազում, ապավինում ես Աստծոն, երբ քեզ չարություն են անում: Կլինեմ քո բարեկամը, թե ստրուկը: Ցանկանու՞մ ես ինձ, թե՞ սիրում ես: Կարո՞ղ ես լինել վեհանձն, երբ կիրքդ մարի: Արդյոք ճանաչու՞մ ես ինձ, իսկ եթե ոչ` չե՞ս վախենում: Անհասանելի կի՞ն եմ ես, որին ձգտում ու երազում են, թե՞ հասարակ մի կին, որոնցով լեցուն են հարեմները: Քո հայացքը , որն ինձ երկնային ճառագայթ է թվում, արդյո՞ք չի արտացոլում այդպիսի կանանցով բավարարվելու ցակություն:
Քեզ հայտնի՞ են մարդկային ոգու պահանջները: Ես չգիտեմ ոչ քո անցյալը, ոչ բնավորությունը, չգիտեմ ինչ են մտածում մարդիկ քո մասին: Չգիտեմ կարո՞ղ եմ քեզ հարգել: Ես սիրում եմ քեզ, որովհետև ինձ դուր ես գալիս, բայց և հնարավոր է, որ ատեմ: Եթե իմ երկրի մարդ լինեիր, կփորձեի քեզ, և դու ինձ կհասկանայիր: Հնարավոր է այդ դեպքում խաբեիր ինձ ու ես դժբախտ լինեի: Ծայրահեղ դեպքում դու ինձ չես խաբի, դատարկ, կեղծ խոստումներ ու երդումներ չես տա: Կսիրես ինձ այնպես, ինչպես ինքդ գիտես ու կարող ես: Այն, ինչ իզուր փնտրում էի ուրիշների մոտ, մտածում, որ կա քո մեջ: Իմ պերճախոսությամբ կզարդարեմ քո անուրջներն ու լռակյացությունը: Երբ ինձ հետ մեղմ վարվես, կմտածեմ, որ էությունդ տենչում է ինձ: Եվ այդպես, կմնանք այնպես, ինչպես կանք, առանց իրար լեզու սովորելու: Չեմ ուզում իմանալ, թե ինչ ես մտադիր անելու հետագայում և ինչ համարում ունես մարդկանց մեջ: Գոց պահիր ինձնից քո հոգին, որպեսզի ես այն գեղեցկ պատկերացնեմ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s