ՌԻՉԱՐԴ ԲԱԽ

28 Հկտ

… Ես Քեզ օղակ եմ նվիրում. կրի՛ր այն: Նա փայլփլում է առանձնահատուկ լույսով, և ոչ ոք չի կարող ո՛չ խլել Քեզնից, ո՛չ ոչնչացնել: Դու աշխարհում միակը կլինես, որ կտեսնես այն, ինչպես միայն ես էի տեսնում, քանի դեռ իմն էր:
Այդ օղակը Քեզ նոր ունակություններով կօժտի: Կրելով այն՝ դու կարող ես երկնքում ճախրող ցանկացած թռչնի թևերով թռչել: Կարող ես ոսկե աչքերով տեսնել նրանց, դիպչել քամուն, որը թափանցում է նրանց թավշյա փետուրների մեջ: Քո առջև կբացվի բարձր թռիչքի հրճվանքը, աշխարհի և նրա հոգսերի վրայով ճախրելու ուրախությունը: Դու կարող ես մնալ երկնքում, որքան ցանկանաս` կարճելով գիշերը, դիմավորելով այգաբացը, և երբ զգաս, որ եկել է ժամանակը, կվերադառնաս:
Քո հարցերը պատասխան կստանան, իսկ բոլոր տագնապներդ կցրվեն:
Ինչպես այն ամենը, ինչին ձեռքով հնարավոր չէ դիպչել, և որը հնարավոր չէ աչքով տեսնել, այնպես էլ քո շնորհը կաճի այն չափով, ինչ չափով օգտագործես: Սկզբում կարող ես թռչել միայն այն ժամանակ, երբ տեսնես թռչուններին, որոնց հետ թռչելու ես: Բայց հետո, երբ հմտանաս, կսովորես ճախրել թռչունների հետ, որոնց չես տեսնում, և ի վերջո կհասկանաս, որ քեզ պետք չեն ո՛չ օղակ, ո՛չ թռչուն, որպեսզի թռչես մենակ` ինքդ քեզ հետ, ամպերի խաղաղությունից էլ վեր: Եվ երբ այդ օրը գա, դու պարտավոր կլինես այդ շնորհը փոխանցել նրան, ով կարող է հմտորեն օգտագործել, ով կարող է գիտակցել, որ կարևոր է միայն այն, ինչ ճշմարտությունից և ուրախությունից է ստեղծված, ոչ թե մետաղից ու ապակուց:
…Ես չեմ կարող գալ Քեզ մոտ, որովհետև արդեն այստեղ եմ: Դու փոքր չես, որովհետև Դու արդեն մեծացել ես, Դու, ինչպես մենք բոլորս, կյանքից կյանք ես անցնում` ուրախանալով, որ ապրում ես: Դու ծննդյան օր չունես, որովհետև միշտ եղել ես. երբեք չես ծնվել և երբեք չես մեռնի: Դու նրանց երեխան չես, ում հայր ու մայր ես անվանում:
Արկածներով լի այս պայծառ ճամփորդության ժամանակ, որի նպատակն է իրերի էությանը հասու լինելը, Դու նրանց կյանքի ուղեկիցն ես: Ընկերոջ յուրաքանչյուր նվեր երջանկության մաղթանք է, այդ թվում՝ և այս օղակը: Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր ծնունդներից այն կողմ, և մի մեծ տոնի ընթացքում, որը երբեք վերջ չունի, մենք կարող ենք հանդիպել երբ ցանկանանք՝ և՛ հիմա, և՛ միշտ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s