ԼԵՈ

28 Հկտ

.. Ամեն ինչ մնաց հինը: Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ: Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա°նք պիտի լինեին նաեւ քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր եւ ուժեղ մտքին: Այսպես էր մեր աղքատությունը: Նոր միայն զգացվում էր, թե որքան մեր կյանքը տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրել եւ անդամալուծել է հայդուկային աշխարհավարությունը: Մեր լավագույն երիտասարդությունը թուրքական բանտերի եւ կախաղանների կերակուր էր դառնում, եւ մեր միտքը գնալով գոսանում էր, շաբլոնական միանմանության էր ստրկանում` գրեթե ոչինչ տեղ չթողնելով ինքնուրույն աշխատանքի, պրպտումների, որոնումների համար: Սասունի, Վասպուրականի լեռները հայ ֆիդայիների դիրք դառնալով` կուլտուրական աշխատանոցներ, մտքի մարզարաններ չէին դառնում իհարկե, այլ ավելի նեղացնում էին մտավոր հորիզոնը` ամեն շահ եւ մտածմունք կենտրոնացնելով հրացանի բլթակի վրա: Եվ ահա, երբ եկան նոր օրեր` նոր եւ մեծ պահանջներով լեցուն, դարձյալ նույն լեռներից իջած, բլթակի շահերով ապրող մարդիկ եկան մեզ առաջնորդելու նոր պայմանների մեջ: Հասկանալի է, որ մենք պիտի թույլ լինեինք, պիտի պարտվեինք, եւ ոչ մեկ ուրիշը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s