ԴՈՐԻՍ ԼԵՍՍԻՆԳ

28 Հկտ


Մենք լեզուների, բանաստեղծությունների, պատմությունների ժառանգության կրողն ենք: Հավերժ անսպառ ժառանգություն: Այն միշտ գոյություն է ունենալու: Մենք տիրապետում ենք հեքիաթների և պատմությունների, որ մեզ են փոխանցել հեքիաթասացները, նրանց անունները լավ գիտենք, չնայած կան նաև անհայտները: Հեքիաթասացներն անվերջ հետ են գնում, դեպի բացատը, որտեղ հսկա խարույկ է վառվում, և ծեր շամանները երգում-պարում են, քանի որ պատմությունների մեր ժառանգությունը սկիզբ է առնում կրակից, մոգությունից, հոգեկանից: Այսօր էլ նույնն է: Հարցրեք ժամանակակից հեքիաթասացներին, նրանք կխոստովանեն, որ կան պահեր, երբ մերձենում են կրակին, այն է, ինչն անվանում ենք ներշնչանք և վերադառնում ենք դեպի մեր տեսակի սկիզբը, դեպի կրակը, սառույցը, հզոր քամիները, որ ձև են տվել մեզ և մեր աշխարհին:
Հեքիաթասացը խոր նստած է բոլորիս մեջ: Հեքիաթաստեղծը մշտապես մեզ հետ է: Ենթադրենք, թե մեր աշխարհը խոցում են պատերազմները, սարսափները, այն, ինչը բոլորս հեշտությամբ կարող ենք պատկերացնել: Ենթադրենք, որ ջրհեղեղը սրբել-տարել է մեր քաղաքները, ծովերը բարձրացել են… Բայց հեքիաթասացն այնտեղ կլինի, քանզի մեր երևակայությունն է, որ ստեղծում, պահպանում, կերտում է մեզ` լավ, թե վատ արարքների համար: Դրանք բոլորը մեր պատմություններն են, հեքիաթասացը կվերակերտի մեզ, երբ վնասված, վիրավոր, նույնիսկ ոչնչացված կլինենք: Հեքիաթասացը, երազ արարողը, առասպել կերտողն է մեր փյունիկը, այն, ինչ ենք մեր լավագույն վիճակում, երբ առավել ստեղծագործ ենք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s