ՎՈԼՖԳԱՆԳ ԲՈՐԽԵՐԹ

26 Հկտ

Երկու մարդ էին ապրում: Երբ երկու տարեկան դարձան, ձեռքերով կռվեցին:
Երբ տասներկու տարեկան դարձան, իրար ծեծում էին փայտերով ու քարեր նետում միմյանց վրա:
Երբ քսաներկու տարեկան դարձան, հրացաններով կրակեցին իրար վրա:
Երբ քառասուներկու տարեկան դարձան, ռումբեր նետեցին իրար վրա:
Երբ վաթսուներկու տարեկան դարձան, բակտերիաներ փորձարկեցին մեկմեկու վրա:
Երբ ութսուներկու տարեկան դարձան, երկուսն էլ մեռան: Նրանց կողք կողքի թաղեցին:
Հարյուր տարի անց անձրևորդը սողոսկեց նրանց գերեզմանը և անգամ չնկատեց, որ այնտեղ երկու տարբեր մարդիկ էին թաղված:
Նույն հողն էր, միանգամայն նույնը:

***
5000 թվականին խլուրդը գլուխը հանեց հողից և հանգիստ հայտարարեց.
-Ծառերը նույն ծառերն են մնացել:
Ագռավները դարձյալ կռկռում են:
Շները շարունակում են բարձրացնել իրենց ոտքը:
Նույնն են մնացել նաև բոլոր
ձկներն ու աստղերը,
մամուռներն ու ծովերը,
նաև` մոծակները:
Իսկ երբեմն…
Երբեմն էլ մարդու ես հանդիպում:

Թարգմ. Հ. Բայրամյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s