ՎԻԴԻԱԴՀԱՐ ՆԵՅՓՈԼ

26 Հկտ

Ուրեմն, այսպես: Պատմեմ, թե ինչ պատահեց Ստոկհոլմի ճանապարհին: Ձեռքիս ժամացույցի շղթան կտրվեց: Մի քանի սյուրռեալ պահ զգացի, որ անթարթ նայում էի ինքնաթիռի հատակին ընկած ժամացույցիս: Բոլորովին էլ փոխաբերություն չէ: Ահա, խնդրեմ, ժամացույցս, առանց շղթայի: Այս ամենն ի՞նչ է նշանակում: Ո՞րն է դրա սարսափելի խորհուրդը: Փաստ, որ Նոբելյան ամբողջ շաբաթը մնալու եմ առանց ժամացույցի: Մեծն Կեսարը, ոտք դնելով եգիպտական ափին, սայթաքեց ու դեմքն ամուր սեղմեց խոնավ հողին: Պատկերացնո՞ւմ եք նրան ուղեկցող սպաների ապրած սարսափը, քանի դեռ ահազդու և ճարտարամիտ այրը չէր գոչել. «Աֆրիկա, ես տիրեցի քեզ»: Մի քանի հարյուրամյակ անց Հուլիանոս կայսրը, զինվորների հետ մարզվելիս, կորցրեց վահանի հյուսկեն մասը և ստիպված էր ձեռքում պահել միայն կոթը կամ բռնակը: Որքան էին ահաբեկվել նրան շրջապատողները, մինչև կայսրը կբղավեր. «Բռնել եմ այն, ինչ ունեմ»: Չտիրապետելով այս հզոր այրերի հնարամտությանը, ի վիճակի չէի բառեր գտնել` չար նախանշանը վերածելու բարու: Մինչև այս երեկո, երբ հասկացա, որ ժամանակն ինձ համար կանգ էր առնելու Նոբելյան այս ամբողջ շաբաթվա ընթացքում և երբ վերսկսեր իր վազքը, բոլորովին նոր էր լինելու: Այժմ անշղթա ժամացույցս, որ կրկին բարի է, առանց սպառնալիքի հուշում է, որ ժամանակս ավարտվում է: Երկու րոպեն սպառվեց:

(Ելույթ Նոբելյան պաշտոնական ճաշկերույթի ժամանակ)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s