ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

26 Հկտ

Հիշում եք, անշուշտ ողջը հիշում եք Դուք,
Ես կանգնած էի լուռ, հենված պատին.
Հուզմունքից քայլում, և ինչ-որ շատ թունդ
Խոսքեր էիք Դուք նետում ճակատիս:

Դուք ասում էիք. պետք է բաժանվել,
Որ տանջել է Ձեզ իմ կյանքը անսանձ,
Որ Դուք ուզում եք արդեն գործ անել՝
Մինչդեռ ես պետք է գլորվեմ դեռ ցած…

Սիրելիս, Դուք ինձ չեք սիրել բնավ:
Դուք չգիտեիք, որ ես, այս կյանքում
Նման եմ եղել ձիուն այն քրտնած՝
Որին հեծյալը քշել է անքուն:

Դուք չգիտեիք, որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այս պտտանում
Նրա համար եմ տանջվում ես անվերջ՝
Որ չգիտեմ, թե բախտն ու՞ր է տանում…

Դեմքը դեմքի դեմ, չես տեսնի սակայն…
Հեռվից է միշտ էլ մեծը երևում…
Դժվար է անշուշտ և օրհասական
Վիճակը նավի՝ երբ ծովն է եռում:

Երկիրը նավ է: Ու մեկը հանկարծ,
Մեծ ու փառավոր մի կյանքի համար
Մեր երկրի նավը՝ դեպի փոթորկած
Ծովի տարերքը տարավ խոլաբար…

Բայց նավի վրա մեզանից այդ ո՞վ
Վատ չի զգացել սրտախառնուքից…
Քչերը եղան, որ տանջված հոգով
Չտատանվեցին հողմից ու բուքից:

Ու ես էլ այնժամ, երբ խոլ աղմուկ էր,
Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ՝
Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
Իջա այդ նավի ներքնահարկը մութ:

Իսկ դա՝ ռուսական պանդոկն էր խավար…
Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
Որ չտառապեմ իմ սիրո համար,
Խորտակվեմ հարբած, այդ զառանցանքում…

Սիրելիս, ես Ձեզ տանջել եմ անվերջ,
Թախիծ կար Ձեր լուրթ, հոգնած աչքերում,
Որ պանդոկային կռիվների մեջ
Ես իմ կյանքն էի հավետ սպառում…

Բայց չգիտեիք, որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այդ անդաստանում՝
Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ, թե բախտն ու՞ր է տանում…

Տարիք են անցել, հասակս այն չէ,
Այլ կերպ եմ հիմա դատում ու խորհում,
ՈՒ միշտ տոնական գավաթի առջև՝
Ես ղեկավարի փառքն եմ ներփողում:

Պատել է այսօր ինձ մի նուրբ հուզում,
Հիշել եմ հոգնած տխրությունը Ձեր,
ՈՒ հաղորդել եմ հիմա Ձեզ ուզում,
Թե ի՞նչ էի ես ու, ի՞նչ եմ դարձել…

ԵՎ հաճելի է ինձ համար այնքան
Հայտնել Ձեզ, որ ես փրկվեցի վիհից-
ՈՒ հիմա երկրում մեր սովետական
Դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից:

Ես այն չեմ հիմա, ինչ էի առաջ,
Ձեզ առաջվա պես չէի տանջի էլ…
Ես ազատության դրոշը առած
Պատրաստ եմ մինչև Լա-Մանշը քայլել…

…Ներեցեք, գիտեմ, հինը չեք էլ Դուք,
Ամուսին ունեք լուրջ, մեծապատիվ,
Ձեզ պետք չեն բնավ խոնջեքն իմ հոգու,
Ինքս էլ Ձեզ պետք չեմ, և ոչ մի կաթիլ…

Ապրե՜ք աստղի տակ Ձեր այդ լուսաշող,
Թող բախտը կանգնի միշտ Ձեր տան սեմին…
Ջերմ ողջյուններով, Ձեզ հավետ հիշող,
Բարեկամը Ձեր՝ Սերգեյ Եսենին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s