ԷՐԻԽ ԿՈՇ

26 Հկտ

… Գրքերի աշխարհում դահիճների դերը հիմնականում կատարում են վարձու մարդասպանները՝ միջնադարյան վարձու տանջահարողների մի տեսակ: Այս մարդիկ այնքան արագ են փոխում տերերին, տեսակետներն ու համոզմունքները, որ ոչինչ չի հասցնում նրանց դեմքին հետք թողնել, ինչի միջոցով նրանց հնարավոր կլիներ նկատել և հիշել: Չկայացած ուսանողներ, որ ծախել են հոգիները, ովքեր չեն կարողացել երեք քննություն հանձնել, բայց և այնպես ներկայում գրավում են սպանողի պաշտոնը և սարսափի մեջ գցում իրենց իսկ պրոֆեսորներին: Ստեֆան Ստեմցի վուկադիները, որ նոր են գյուղից քաղաք եկել և պատրաստ են ծառայել յուրաքանչյուրին, անգամ ցախավել հեծնել, միայն թե առաջ գնան, կարիերա ստեղծեն՝ թեկուզ սպանության միջոցով: Նախկին սկսնակ չինովնիկներ և կատարածուներ, արտաքուստ այնքան համեստ ու հեզ, որոնք իրականում պատրաստ են ձեռքները քշտել և խոթել ուրիշի գրպանը կամ գրադարակը և հաջորդ պահին մեկ ուրիշին աթոռից գցել, գրավելով նրա տեղը, բռունցքով հարվածել սեղանին: Նրանց տերերին բավական է ծափ զարկել ու ասել, թե ո՛ր գիրքը, ո՛ր ձևով էպետք սպանել՝ խեղդելո՞վ, թունավորելո՞վ, գլուխը ջախջախելո՞վ, բութ դանակով մորթելո՞վ, թե՞ չափազանցված գովասանքների թույնով: Գրքասպանները կծղրտան՝ լսում ենք, կխոնարհվեն ու կհեռանան, իսկ հաջորդ օրը, առավոտյան թերթերի մեջ գիրքը սապնված կլինի:
Ի՞նչ ներդրում ունեն այդ մարդիկ իրենց գործում և ի՞նչ վտանգների են ենթարկվում:
Գրքասպանները չունեն գրականության մեջ ո՛չ իրենց դեմքը, ո՛չ անունը, ո՛չ էլ կապիտալը, որը կարելի լիներ կորցնել: Նրանց ամենևին չի խանգարում, որ միևնույն գիրքը այսօր գովաբանում են, իսկ վաղը՝ վատաբանում, որ մերթ սոցիալական գրականության կողմն են, մերթ՝ ապաքաղաքական, որ փոխել են տասնյակ տերեր ու հարյուրավոր տեսակներ: Նրանք ամեն ինչի վրա թքած ունեն, «իմ խրճիթը եզրին է»՝ սա է նրանց փիլիսոփայությունը և, եթե որևէ մեկը մեղադրի նրանց անհետևողականության մեջ, այդ մարդիկ ցինիկորեն կպատասխանեն, որ իրենք իշխան Միխայիլի արձանը չեն և կարող են շրջվել քամու ուղղությամբ: Նրանցից զգուշանում են նույնիսկ իրենց տերերը և երբեք թիկունքով չեն շրջվում նրանց, իսկ նրանց հետ խոսելիս մի ձեռքում փայտն են պահում, մյուսում ՝ փողը: Պարկեշտ քննադատները, ովքեր սիրում են գրքերն ու գրականությունը, ամաչում են նրանց համար, իսկ գրողները, ստեղծագործողները քամահրանքով շրջանցում են նրանց: Գրքասպաններին ոչ ոք աքսոր չի ուղարկի, նրանց չի սպառնում ո՛չ կախաղանը, ո՛չ էլեկտրական աթոռը, իսկ եթե որևէ մեկը բացահայտորեն նրանց մեղադրի սպանության մեջ, ամենևին չի խանգարի կամ վիրավորի նրանց, որովհետև նրանք շատ լավ գիտեն, թե իրենք ով են, իսկ հանրային հնչեղությունը միայն օգնում է նրանց, ապահովում աշխատանքով, այն դեպքում, երբ «շեֆը» հանկարծ պարտվում է և իրենք աշխատազուրկ են դառնում: Հիմա նրանք վարձու սպանիչների սեփական բանակով կշարունակեն իրենց գործը ավելի բարձր մակարդակով:
Պատրանք կար, թե ի վիճակի ենք միանգամից ոչնչացնել հանցագործությունները: Մենք սխալվեցինք: Հիմա արդարացիորեն վճարում ենք մեր մոլորության համար, չնայած շատ ծանր է տեսնել, թե մեր պատրանքների պատճառով ինչպես են զոհվում մեր գրական զավակները՝ մորթվում, խեղդվում, թունավորվում:
Ի՞նչ կարելի է անել դրա դեմ: Ոչինչ: Գուցե մի օր գրքասպանությունը մտնի քրեական օրենսդրության մեջ, իսկ գրքասպանների անունները լրացնեն հանցագործների ցուցակները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s