ԴՄԻՏՐԻ ԼԻԽԱՉՅՈՎ

26 Հկտ

Պատիվ` իսկական և կեղծ

Սահմանումներ չեմ սիրում և հաճախ դրանց պատրաստ էլ չեմ: Բայց խղճի և պատվի միջև որոշակի տարբերություններ կարող եմ նշել: Խղճի և պատվի միջև մի շատ էական տարբերություն կա։ Խիղճը միշտ հոգու խորքից է բխում, և խղճով ինչ-որ չափով մաքրվում են: Խիղճը «տանջում է»: Խիղճը կեղծ չի լինում: Խիղճը կարող է ճնշված կամ չափազանցված (շատ հազվադեպ) լինել: Բայց պատվի մասին պատկերացումները կարող են շատ կեղծ լինել, և այդ կեղծ պատկերացումները հսկայական վնաս են հասցնում հասարակությանը: Նկատի ունեմ այն, ինչն անվանում են «համազգեստի պատիվ»: Մեր հասարակությանը ոչ բնորոշ այնպիսի հասկացություն, ինչպիսին «ազնվականության պատիվն» է, մեզանում վերացել է, բայց «համազգեստի պատիվը» ծանր բեռի նման մնացել է: Նույնն է, թե մարդը մահացել է, և միայն համազգեստն է մնացել, որի վրայից շքանշանները հանել են: Եվ դրա մեջ այլևս խղճմտանքով սիրտ չի բաբախում: «Համազգեստի պատիվը» ղեկավարներին ստիպում է կեղծ և արատավոր նախագծեր առաջ մղել, ակնհայտորեն չհաջողված կառույցներ շարունակելը պնդել, հուշարձանները պահպանող ընկերությունների հետ պայքարել («մեր շինարարությունն ավելի կարևոր է»), և այլն։ «Համազգեստի պատիվը» պաշտպանելու նման օրինակներ շատ կարելի է բերել:
Իսկական պատիվը միշտ համահունչ է խղճի հետ: Համազգեստի պատիվը կեղծ է, անապատում ցնորքի նման` մարդկային (ավելի ճիշտ «չինովնիկական») հոգու բարոյական անապատում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s