ՄՈՀԱՆԴԱՍ ԳԱՆԴԻ

23 Հկտ

… Ես հայտնաբերել եմ, որ ավերակների մեջ էլ կյանք կա, և, հետևաբար, պետք է ավելի բարձր օրենք գոյություն ունենա, քան ավերելու օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում հասարակությունը խելացի և ճիշտ կառուցված կլինի, և կյանքն արժանի կլինի նրան, որ ապրենք: Եվ եթե դա է կյանքի օրենքը, մենք պետք է դա կիրառենք ամենօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճն առաջանա, որտեղ էլ ընդդիմախոսը ձեզ դիմադրի, նրան սիրո՜վ նվաճեք: Իմ կյանքում տարերայնորեն սրան եմ հանգել: Սա չի նշանակում, որ իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց նկատել եմ, որ սիրո այս օրենքն այնպես է գործում, ինչպես ավերման օրենքը երբեք չի գործել: Այս օրենքի ամենալայնամասշտաբ գործունեության համոզիչ ցուցադրությունը Հնդկաստանում տեսանք: Դրանից ելնելով՝ չեմ պնդում, թե բոլոր երեք հարյուր միլիոն մարդն էլ անպայման համակված էր հակաբռնությամբ, բայց պնդում եմ, որ այն թափանցել էր ավելի խորը, քան ցանկացած այլ գաղափար, ընդ որում՝ անհավանական կարճ ժամանակամիջոցում: Մենք բոլորս հակաբռնության միատեսակ համախոհներ չէինք, և ճնշող մեծամասնության համար հակաբռնությունը քաղաքականության հարց էր։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ հասկանաք, որ երկիրը հակաբռնության գաղափարի օգնությամբ է հսկայական առաջընթաց քայլ արել:
Բավականին լարված նախապատրաստություն է անհրաժեշտ, որպեսզի հակաբռնությունը դառնա մենթալիտետի բաղկացուցիչ: Ամենօրյա կյանքում դա պետք է կարգապահության ճանապարհը լինի (չնայած ոմանց սա կարող է և դուր չգալ), ինչպես, օրինակ, զինվորի կյանքն է: Բայց համաձայն եմ, որ քանի դեռ գիտակցության կողմից ուժգին անկեղծ աջակցություն չկա, կարգուկանոնի միայն արտաքին պահպանումն ընդամենը դիմակ կլինի՝ վնասակար ինչպես կրողի, այնպես էլ ուրիշների համար։ Վիճակի կատարելության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ միտքը, մարմինն ու խոսքը համաձայնության մեջ են: Բայց դա լարված մտավոր մշտական աշխատանք է: Չի կարելի ասել, թե ես ընդունակ չեմ, օրինակ, ցասման, բայց համարյա բոլոր դեպքերում ինձ հաջողվում է ղեկավարել իմ զգացմունքները:
Արդյունքն ինչ էլ լինի, իմ մեջ միշտ գիտակցական պայքար կա հակաբռնության օրենքին նպատակասլաց ու անընդհատ հետևելու համար: Այդպիսի պայքարը մարդուն ավելի ուժեղ է դարձնում հետագա պայքարի համար: Խաղաղությունն ուժեղների զենքն է: Թույլերի մոտ դա հեշտությամբ կարող է վերածվել երեսպաշտության: Վախը և սերը հակասական հասկացություններ են: Սերը խենթորեն տալիս է՝ չմտածելով, թե փոխարենն ինչ կստանա: Սերը պայքարում է ամբողջ աշխարհի դեմ, ինչպես և ինքն իր դեմ, և ի վերջո իշխում է մնացած բոլոր զգացմունքներին: Իմ (նաև ինձ հետ աշխատող մարդկանց) ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդիր լուծելի է, եթե վճռականորեն տրամադրված ենք ճշմարտության և հակաբռնության օրենքը կյանքի օրենք դարձնելու։ Ինձ համար ճշմարտությունը և հակաբռնությունը նույն մեդալի կողմերն են:
Սիրո օրենքը միշտ գործում է, ինչպես ձգողականության օրենքը, անկախ նրանից՝ դա գիտակցում ենք, թե ոչ: Ինչպես գիտնականն է հրաշքներ է գործում՝ տարբեր ձևերով օգտագործելով բնության օրենքը, այդպես էլ սիրո օրենքը խնամքով կիրառող մարդը կարող է ավելի մեծ հրաշքներ գործել: Խաղաղության ուժը անսահման ավելի նուրբ և հրաշալի է, քան բնության նյութական ուժերը, ինչպես օրինակ՝ էլեկտրականը: Սիրո օրենքը բացահայտած մարդիկ ավելի մեծ գիտնականներ են եղել, քան ժամանակակից որևէ գիտնական: Ուղղակի առայժմ մեր հետազոտությունները բավարար չեն, այդ պատճառով էլ բոլորը չեն կարող տեսնել հաջողությունները: Համենայն դեպս այսպիսին է պատրանքը (եթե պատրանք է), որն ինձ օգնում է, որ աշխատեմ: Ինչքան շատ եմ դիտարկում այս օրենքը, այնքան ավելի շատ եմ զգում կյանքի ուրախությունը, մեր տիեզերքի կառուցվածքում առկա ուրախությունը: Դա ինձ հակաբռնություն է տալիս և բնության այն գաղտնիքների բացատրությունը, որոնք անկարող եմ նկարագրել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s