ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ

22 Հկտ

Համաշխարհային հռչակ ունեցող մեծ գիտնական Վիրխովն ասել է. «Ես հազարավոր դիակներ եմ հերձել, եւ չի պատահել, որ հոգի տեսնեմ»: Մեծ մարդիկ միշտ արտահայտում են իրենց դարաշրջանը: Եվ ահա մեծ մարդն ակամա արտահայտեց իր այդ մակերեսային եւ թեթեւամիտ խոսքերով տասնիներորդ դարի ողջ մակերեսայնությունն ու թեթեւամտությունը: Մատերիայի աստվածացման այդ դարաշրջանում գոյող էր ճանաչվում սոսկ մարմնականը, մարմնական «աչքերով» տեսանելին: Այդտեղ ինքնըստինքյան հոգին լուծարքվեց: Ինքնըստինքյան երկինքը պարպվեց: Ինքնըստինքյան պարզվեց, որ «մեկ անգամ տրվող» կյանքը ամենից առաջ պետք է հաճելի լինի: Նույնիսկ «առ մերձավորը սիրո» մնացած պաշարը, որ ալտրուիզմ է կոչվում եւ հավասարեցվել էր վերադարձվող եսասիրությանը, նպատակադրվել էր ոչ միայն իրեն, այլ նաեւ ուրիշին (կամ առավելապես ուրիշին) հնարավորինս մեծ քանակությամբ նյութական բարիքներ պարգեւել: Այս կամ այն կերպ նյութական բարիքների կուտակումն իր համար դարձավ մարդկանց մեծամասնության համար կենաց միակ նպատակը: Այդ բարիքների առավելագույն կուտակումն էներգիայի նվազագույն վատնումով (տնտեսական գիտության սկզբունքը) դարձավ մարդկային կյանքի եւ գործունեության իդեալը: Այն ամենը, որ հանգեցնում էր այդ նպատակին, եւ, ուրեմն, ամենայն «հարմարավետությունը» դարձավ ամենաարժեքավորը: Լավագույն ուղեղները, ուժեղագույն տաղանդները, հերոսական խառնվածքներն առանց երկմտելու նետվեցին կենաց այդ կողմը, քանզի մյուսն անտեսանելի էր դարձել: ՈՒրիշը չկար:
…Իսկ արտաքուստ, քանի գնում, այնքան ավելի մոռացվում, կորչում էր կենաց ներքին արժեքը: Եվ այդ պատճառով հենց որ մարդ կորցնում էր այդ արտաքին արժեքը, ապա անմիջապես հայտնվում էր դատարկ տեղի առջեւ: Եվ քանի որ արտաքին արժեքն անկայուն է եւ հեշտությամբ է սպրդում, ապա հիասթափվածների, հուսահատվածների գնդերն աճում էին: Եվ նրանց վայնասունը միանում էր դեռեւս կյանքից չթունավորվածների ու դեռ նոր նրան նախապատրաստվող շփոթահար հարցին` ո՞րն է կյանքի իմաստը: Ո՞րն է կյանքի իմաստը:
Եվ շրջապատող լռությունը պատասխանում էր` կենաց նպատակ չկա:
Խավարը խտանում էր, շունչը կտրվում էր, ելքերը խցանվում էին:
Իսկ չճանաչված հոգին ցավում էր:
Փակ դռների վրա ձեռքերը ջարդոտած անհույս մարդիկ հենց նույն ձեռքերով իրենց խեղդում էին` կյանքն արժեք չունի:
Եվ հորդեց բռնությունների, վիրավորանքների, պատերազմների, սպանությունների, ինքնասպանությունների մոլեգնած գետը։
Այժմ դեռեւս դանդաղ, յուղաներկի լայն բծի պես տարածվում է ժողովրդի շերտից շերտ սփռվող ու հենց նրա խորքերն ընթացող անհավատությունն ու մատերիալիզմը: Եվ դեռ երկար կտարածվի…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s