ԱՐԹՅՈՒՐ ՌԵՄԲՈ

17 Հկտ

ԶԵՂՉԱՎԱՃԱՌՔ
Վաճառվում է այն, ինչ հրեաները չեն վաճառել, այն, ինչ չեն ճաշակել ոչ ոճիրը, ոչ ազնվականությունը, այն, ինչ անգիտանում են տարաբախտ սերն ու զանգվածների դժոխային անկեղծությունը, այն, ինչ ոչ ժամանակը, ոչ գիտությունը չեն ճաշակել:
Վերականգնված ձայները, խմբերգային և նվագախմբային բոլոր հրայրքների եղբայրական զարթոնքը և նրանց վայրկենական իրագործումը` մեր զգայարաններն ազատելու միակ հնարավորությունը:
Վաճառվում են գին չունեցող Մարմինները, անկախ որևէ ցեղից, երկրից, սեռից, ծագումից: Ամեն քայլափոխի` ոսկեսփյուռ գանձեր: Ադամանդների վաճառք առանց հսկողության:
Վաճառվում է անարխիան զանգվածների համար, անշիջանելի հագուրդը ամենամեծ գիտակների համար, դաժան մահը հավատարիմների ու սիրահարների համար:
Վաճառվում են բնակավայրերն ու արտագաղթը, սպորտը, կատարյալ դյութախաղն ու հարմարավետությունը, և աղմուկը, և շարժումը, և նրանց կերտած ապագան:
Վաճառվում են հաշվի արդյունքները և ներդաշնակության արտասովոր թռիչքները: Աներևակայելի գյուտեր և ժամկետներ, անհապաղ ձեռքերում:
Խեղահեղ ու անսպառ եռանդ անտեսանելի պերճանքներում, անզգալի վայելքներում,- և նրա խենթացնող գաղտնիքներն ամեն մոլության համար, և նրա զարհուրելի զվարթությունն ամբոխի համար:
Վաճառվում են Մարմինները, ձայները, անքննին, անսահման ճոխությունը, այն, ինչը երբեք չի վաճառվելու: Վաճառողները չեն վերջացրել իրենց վաճառքը: Ճամփորդներն այդքան վաղ չեն ավարտում իրենց գնումները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s