Տղամարդը սիրում է կնոջը, ինչպես ծարավից տոչորվող ճամփորդը ջուր է տենչում: Այդ պատճառով, կիրքը բավարարելով, նա կորցնում է հետաքրքրությունը իր տենչանքների առարկայի հանդեպ: Կինը սիրում է տղամարդուն, ինչպես շոգից տոչորվող ճամփորդը զովություն է տենչում: Այդ պատճառով, նույնիսկ հասնելով ցանկալիին, նա սիրուց չի հագենում:
Երբ կինը վշտանում է իր ամուսնու համար, և ամուսինն էլ վշտանում է նրա հետ մեկտեղ, նրա վիշտը մեղմանում է: Երբ կինը զայրանում է ամուսնու վրա և նա նույնով է նրան պատասխանում, նրա զայրույթը նախկինից էլ ուժեղ է բորբոքվում:
ԻՆ ՅՈՒՆ
5 JunՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ
16 NovԵս հաճախ եմ մտածել, որ սիրված լինել՝ նշանակում է լինել ցանկալի: Հիմա ես մտածում եմ, որ սիրված լինել՝ նշանակում է մեկ ուրիշին փոշի դարձնել, ունենալ նրա նկատմամբ բացարձակ իշխանություն: Խելացի կինը համբուրվում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է ավելի վաղ, քան կհասցնեն իրեն լքել: Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ լինել կին: Ես կատարելապես կողմնորոշված կին եմ, և դա ինձ ուրախություն է պատճառում: Կնոջ հրապույրը հզոր է միայն այն ժամանակ, երբ այն բնական է ու տարերային: Մենք՝ կանայքս, ընդամենը երկու զենք ունենք՝ թարթիչների սուրման և արցունքները, բայց մենք դրանք չենք կարող օգտագործել միաժամանակ: Իսկ տղամարդիկ անկեղծ ակնածանք են տածում միայն այն ամենի նկատմամբ, ինչը հանգեցնում է ձանձրույթի: Ուժեղ տղամարդը չունի այն բանի կարիքը, որպեսզի ինքնահաստատվի կնոջ հաշվին, ով նրան սիրելու թուլությունն է ունեցել: Նա առանց դրա էլ գիտի, թե որտեղ դրսևորի իր ուժը: Եթե բախտն ինձ մի փոքր ժպտա, ես կիմանամ նաև, թե ինչու է մարդկանց այդպես տանջում սեքսի խնդիրը: Անձամբ ինձ դա անհանգստացնում է ոչ ավելին, քան կոշիկներ մաքրելը: Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է: Սակայն կարիերան որքան էլ հրաշալի բան լինի, այն ոչ մեկին չի կարող ջերմացնել ցուրտ գիշերներին:

ՄԱՐԼԵՆ ԴԻՏՐԻԽ
10 NovՅուրաքանչյուր ոք, ով եղել է հրապուրված, ցանկանում է ինքն էլ հրապուրել:
Գրեթե յուրաքանչյուր կին կկամենար պահպանել հավատարմությունը: Դժվարն այնպիսի տղամարդ գտնելն է, որի համար արժե հավատարմություն պահպանել: Ցանկացած տղամարդու առավել հետաքրքիր է այն կինը, ով հետաքրքրված է իրենով, քան նա, ով գեղեցիկ ոտքեր ունի: Տղամարդիկ հաճույքով կուզեին տանը տեսնել չհավաքված անկողին ու երջանիկ կնոջ, քան օրինակելիորեն հարդարված անկողին ու դժգոհ կնոջ: Իմ խորհուրդը՝ կարգի բեր անկողինդ և եղիր երջանիկ: Սիրո մեջ հպարտությունը ավելի վտանգավոր է կանանց, քան տղամարդկանց համար: Եթե պետք է փրկել իրավիճակը, տղամարդիկ իրենց հպարտության մասին մոռանում են ավելի հեշտությամբ և ավելի արագ: Իսկ իսկապես լավ կինը ամենօրյա կյանքը դրամատիզացնելու կարիք չի զգում: Երջանկությունն ընդամենը անճոռնի ճուտիկ է: Նա հնարավորություն ունի միայնության մեջ մտածել կյանքի, բարեկամության իմաստի մասին, գրքեր կարդալ, օգնություն ցուցաբերել ուրիշ մարդկանց: Այդպես նա վերածվում է կարապի: Պարզապես համբերություն է պետք:
ԲՐԻՋԻՏ ԲԱՐԴՈ
10 NovԱմենալավ օրն իմ կյանքու՞մ: Դա կատարվեց գիշերը…
Աշխարհն այնքան փոքր է, որ ի վերջո մենք բոլորս էլ կհանդիպենք անկողնում: Բայց մի՞թե դուք կարծում եք, որ երբ գիշերը միայնակ պառկում ես անկողնում, ապա միտքն այն մասին, թե քեզ սիրում է աշխարհի կեսը, կարող է մխիթարել քեզ: Աշխարհի կեսը ոչինչ է: Որքան շատ եմ ես ինձ մեղավոր զգում տղամարդու հանդեպ, այնքան ավելի շատ ուշադրություն եմ հատկացնում նրան: Ուզենք, թե չուզենք՝ կանայք հանդիսանում են այն բանի արտացոլանքը, ինչ նրանց դարձնում են տղամարդիկ: Որքան ավելի շատ են կանայք ձգում ազատագրվել, այնքան նրանք ավելի դժբախտ են դառնում: Ավելի լավ է լինել անհավատարիմ, քան լինել հավատարիմ՝ առանց այդպիսին լինելու ցանկության…
Երբ դը Գոլն ասում է, որ Ֆրանսիան ինքն է, նա ճիշտ է ասում: Բայց նա մոռանում է իմ մասին: Ես նույնպես Ֆրանսիան եմ, թեև բոլորովին այլ սեռի:
ԿՈԿՈ ՇԱՆԵԼ
8 NovՀրաշալին մնայուն է, գեղեցիկն՝ անցողիկ:
Յուրաքանչյուր կին հստակ պետք է իմանա երկու բան՝ ինչ է ուզում և ում է նա ուզում: Զսպել հույզերը, երբ վիրավորական է, և տեսարան չսարքել, երբ ցավալի է. ահա թե ինչ բան է կատարյալ կինը: Յուրաքանչյուր կին ունենում է այն տարիքը, որ նա վաստակել է: Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը կարող է պաշտպանել ծերությունից: Մեր գեղեցկությունն անհրաժեշտ է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը՝ որպեսզի մենք սիրենք տղամարդկանց: Չգիտեմ, թե ինչու են կանայք պահանջում այն ամենն, ինչ ունեն տղամարդիկ: Չէ՞ որ կանայք այլ բաների թվում ունեն նաև տղամարդկանց: Կա աշխատանքի ժամանակ և կա սիրելու ժամանակ: Ուրիշ ոչ մի ժամանակ այլևս չի մնում:
Աշխարհը լի է ամեն տեսակ հերցոգուհիներով, սակայն նրանցից միայն մեկն է Կոկո Շանել….
ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ
30 AugԿա միայն մեկ միջոց ստիպելու տղամարդուն, որպեսզի նա իր ամբողջ կյանքն ապրի մի կնոջ հետ.- փակել երկուսին մի տան մեջ ու երբեք դուրս չթողնել: Բայց քանի որ դուք թույլ եք տալիս նրանց հարաբերվել այլ մարդկանց հետ, ապա տղամարդն անմիջապես կասի, որ իրեն ուրիշ կին է պետք, կին, որն իրեն ավելի համապատասխան է: Եվ այդպես կլինի միշտ:
Բանն այն է, որ տղամարդն ու կինը չեն կարող բավարարվել միայն զգացական հաճույքներով: Տղամարդն ու կինը մարմնից բացի նաև հոգի ունեն, և այդ հոգեկան կողմը պահանջում է գաղափարների հայտնի ներդաշնակությունը: Ու ինչպե՞ս նրանք կարող են շարունակել սիրել մեկմեկու նախկին կրքոտությամբ՝ միաժամանակ հոգեպես իրարից հեռացած զգալով: Տղամարդն ու կինը իրենցից «բնավորություններ» են ներկայացնում, այդ բնավորություններից բխում են արարքները, և ի՞նչ է կատարվում, երբ բնավորությունները առաջնորդում են դեպի անհամապատասխան արարքներ: Ի՞նչ կկատարվի, եթե տղամարդն անընդհատ ձգտի ընթերցել, իսկ կինը՝ պարել…
Մեծ գաղտնիք է բոլոր կանանց էությունը: Նրանք թվում են այնպես մեղմ, տպավորվող, ճնշված, մինչդեռ նրանց ճնշվածությունը ոչնչով չի տարբերվում ռեզինի կամ ջրի սեղմումից, որ մշտապես ձգտում է վերադառնալ իր նախնական տեղը, պահպանել իր նախկին ձևը: Կանացի բնավորությունը բեկել անհնար է: Նա միշտ իրենը կպնդի:
ՊՈԼ ԺԵՐԱԼԴԻ
21 Aug
Եթե ես քեզ սիրեի ու եթե դու ինձ սիրեիր՝ ինչպես մենք կսիրեինք իրար…
Պետք է լինել մի քիչ նման՝ միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր՝ միմյանց սիրելու համար: Սիրո պատմությունը նրա պայքարի դրաման է ժամանակի հետ: Սերը հարկադրում է հավատալ հատկապես այն բանին, ինչին ամենից շատ պետք է կասկածել: Սիրո մեջ չկա հանցագործություն, չկան սխալներ, կա միայն ճաշակի վրիպում: Այդ դեպքում սիրտն ու միտքը սոսկ խորհրդակցական ձայն ունեն: Վճռորոշ խոսքը մնում է մարմնին: Սերը դա տղամարդու փորձն է բավարարվել մեն-միակ կնոջով: Իսկ կինն ինքն է ընտրում այն տղամարդուն, ով իրեն ընտրում է: Եթե կինը քեզ սիրում է, ապա ըստ էության նա, ում սիրում է, դու չես: Իսկ նա, ում նա այլևս չի սիրում՝ հենց դու ես: Երբ մենք դատողություններ ենք անում կանանց մասին, մենք երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե որքան դժվար է կին լինելը: Չկա ավելի շատախոս բան, քան կնոջ լուռ տառապանքը…
ՀԵՆՐԻ ՄԵՆՔԵՆ
30 JulԿԱՆԱՅՔ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստնությունը գալիս է տարիների հետ:
Սերը նման է պատերազմի. այն հեշտ է ծագում, բայց խիստ դժվար է նրան կանգնեցնել: Տղամարդը միշտ փնտրում է մեկին, ում առաջ կարող է հպարտանալ: Կինը միշտ փնտրում է այն ուսը, որի վրա կարող է խոնարհվել: Սակայն մի հարցում տղամարդիկ ու կանայք անպայման համերաշխ են. և առաջինները, և երկրորդները կանանց չեն վստահում: Տղամարդիկ շատ ավելի լավ են ապրում, քան կանայք: Նախ, նրանք ավելի ուշ են ամուսնանում, երկրորդ` ավելի շուտ են մահանում: Սիրեկանը թիվ 2 զոհն է: Միակ իսկապես երջանիկ մարդիկ ամուսնացած կանայք և չամուսնացած տղամարդիկ են: Բայց որքան էլ ամուսնացած կինը երջանիկ լինի, նա միշտ հաճույքով նկատում է, որ կան տղամարդիկ, որ չցանկանային իրեն տեսնել չամուսնացած:
Ամուրին միշտ էլ ավելին գիտի կանանց մասին, քան ամուսնացածը, այլապես նա էլ ամուսնացած կլիներ: Կանայք, որպեսզի կարողանաք պահել ձեր ամուսիններին, ստիպեք նրանց մի փոքր խանդել: Իսկ որպեսզի կարողանաք կորցնել ձեր ամուսիններին, ստիպեք նրանց խանդել մի փոքր ավելի:
Ոչ մի աբսուրդ չկա այն աքսիոմայի մեջ, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհը անցնում է նրա ստամոքսով: Սովորական տղամարդու ճաշակն այնքան պարզունակ է, որ նա չի տարբերակում լավ կերակուրը վատից: Եվ նրա սիրտը տանող իրական ճանապարհը անցնում է կոկորդով: Եթե կանայք իսկապես իմանային իրենց կանացի անելիքը, նրանք վաղուց կհրաժարվեին խոհարարությունից և կզբաղվեին գարեջրագործությամբ, գինեգործությամբ և սպիրտային խմիչքների արտադրությամբ: 
ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ
10 Dec
Գթասրտություն կա սիրո մեջ, սիրած էակին պաշտպանելու ցանկություն, բարիք գործելու, հաճույք պատճառելու ձգտում, և եթե սերը անձնազոհություն չէ, ապա բոլոր դեպքերում հիանալիորեն քողարկված եսասիրություն է: Սակայն որոշակի երկչոտություն էլ կա սիրո մեջ: Սերը ամենակուլ զգացմունք է, որ զրկում է մարդուն ինքնուրույնությունից, և նույնիսկ ամենախորաթափանց մարդը, չնայած գիտե, որ այդպես էլ կլինի, իրականում չի կարող պատկերացնել, որ կանցնի իր սերը: Սերը պատրանքով է պարուրում մարմինը, և մարդը հասկանալով, որ դա պատրանք է, այնուամենայնիվ այն ավելի է սիրում, քան իրականությունը: Սերը մարդուն դարձնում է ավելին, քան նա կա, և միաժամանակ փոքր-ինչ պակաս: Մարդը դադարում է իրեն հավատարիմ լինելուց, այլևս անհատ չէ, այլ առարկա, իր «ես»-ին օտար նպատակի հասնելու գործիք…
… Հենց այստեղից էլ սկսվում է գրական կեղծիքը: Սերը, որպես կանոն, մարդու կյանքի դրվագներից մեկն է, իսկ վեպերում մեծ տեղ են տալիս դրան, որը չի համապատասխանում իրական կյանքին: Քիչ տղամարդ կգտնվի, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և դրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից: Երկրպագելը շոյում է կանանց, հուզում, բայց նրանք ներքնապես զգում են, որ այդ տիպի տղամարդիկ խղճուկ արարածներ են: Նույնիսկ այն կարճատև պահերին, երբ տղամարդը սիրում է, նա զբաղված է նաև այլ գործերով, որոնք շեղում են նրա միտքը սիրո առարկայից: Մեկի ուշադրությունը գրավում է աշխատանքը, որ նրան ապրուստի միջոցներ է տալիս, մյուսը տարված է սպորտով, մի ուրիշը` արվեստով: Տղամարդկանց մեծամասնությունը իրենց գործունեությունը ծավալում են տարբեր բնագավառներում. նրանք ընդունակ են ամբողջովին կենտրոնանալու միայն այն բանի վրա, որ տվյալ դեպքում հետաքրքրում է նրանց, և սրտնեղում են, երբ մեկը խանգարում է մյուսին: Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունը կայանում է նրանում, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը` երբեմն:












