Archive | ՄՏՔԵՐ ՈՒ ԽՈՀԵՐ RSS feed for this section

ԿԱՐԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

4 Sep

Ցանկացած ուղի ընդամենը մեկն է միլիոնավոր հնարավոր ուղիներից: Այդ պատճառով էլ ռազմիկը միշտ պիտի հիշի, որ ուղին ընդամենը ուղի է: Եթե նա զգում է, որ դա իր սրտով չէ, նա պետք է դա լքի ամեն գնով: Ցանկացած ուղի ընդամենը ուղի է, և ոչինչ չի խանգարում ռազմիկին այն թողնել, եթե այդ բանն անել նրան թելադրում է իր սիրտը: Նրա որոշումը պիտի լինի ազատ վախից ու փառասիրությունից: Ցանկացած ուղու պետք է նայել շիտակ և առանց տատանումի: Ռազմիկը դա փորձարկում է այնքան անգամ, որքան անհրաժեշտ է համարում: Այնուհետև նա իրեն և միայն ինքն իրեն մի հարց է տալիս. այս ուղին սիրտ ունի՞: Բոլոր ուղիները միանման են, դրանք տանում են ոչմիտեղ: Սիրտ ունի՞ այդ ուղին: Եթե ունի, ուրեմն դա լավ ուղի է: Եթե չունի` ուրեմն նրանից օգուտ չկա: Երկու ուղիներն էլ տանում են ոչմիտեղ, բայց նրանցից մեկը սիրտ ունի, իսկ մյուսը չունի: Մի ուղին ճամփորդությունը դարձնում է ուրախ. որքան էլ թափառես` դու և քո ուղին անբաժան եք: Մյուս ուղին քեզ կստիպի անիծել քո կյանքը: Մի ուղին քեզ ուժ է տալիս, մյուսը ոչնչացնում է քեզ:9894688_m-634

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

2 Sep

Ես ուզում եմ ապրել մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարդ մարդ է և նա կարիք չունի ուրիշ կոչումների, և նրան պետք չէ գլուխ կոտրել կանոնների, բառերի, պիտակների համար: Ես ուզում եմ, որ արտոնված լինի մտնել բոլոր եկեղեցիներն ու խմբագրատները: Թող այլևս ոչ ոք չհերթապահի դռների մոտ, որպեսզի ուղեկցի բանտ կամ արտաքսի երկրից: Թող ամեն ոք առանց տագնապի մտնի քաղաքապետարան և այնտեղից դուրս գա ժպիտով: Թող ոչ ոք ազատվելու համար փախուստի չդիմի, նույնիսկ գոնդոլներով: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին հեռապնդեն մոտոցիկլով: Ես ուզում եմ, որ մեծն մեծամասնությունը, միակ մեծամասնությունը` բոլորը կարողանան խոսել, կարդալ, լսել, ծաղկել: Ես այն պայքարի կողմնակիցն եմ, որը մեկընդմիշտ վերջ կտա պայքարին: Ես այն խստության կողմնակիցն եմ, որը արմատախիլ կանի խստությունը: Ես ուղի եմ ընտրել ու հավատում եմ, որ այդ ուղին մեզ կտանի դեպի բոլոր ժամանակների մարդկայնության: Ես պայքարում եմ բարության համար` համընդհանուր, լայն, անհատնում…pablo-neruda_162616

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

2 Sep

Հավանաբար: Հավանաբար նորությունը հենց այն է, որ մենք դրանք կրում ենք` տարին ու սերը: Ծաղիկներն ու պտուղները թափվում են, երբ հասունանում են, գազանները հիշում են իրար, հպվում են մեկմեկու և դրանից գոհ են: Իսկ մենք, պահուստում ունենալով Աստծուն, մենք երբեք պատրաստ չենք: Մենք զետեղված ենք մեր բնույթի մեջ: Մեզ չի բավականացնում ժամանակը: Ի՞նչ է մեզ համար տարին: ի՞նչ են բոլոր տարիները: Դեռ չմտածելով Աստծու մասին, մենք արդեն աղոթում ենք. օգնիր մեզ կրելու այս գիշերը: Եվ հիվանդությունը: Իսկ հետո սերը:rainer_maria_rilke2-1-1207781850

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

1 Sep

Մենք չենք մեռնում: Մեռնում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մեռնում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անփոփոխ ապրում ենք: Երբ մենք քուն ենք մտնում` բակում գարուն է, երբ արթնանում ենք` աշուն, իսկ նրանց միջև հազար անգամ առկայծում են ձմեռն ու ամառը և, եթե մենք սիրում ենք մեկմեկու, մենք հավերժ ենք ու անմահ, ինչպես սրտի տրոփը կամ անձրևը կամ քամին,- իսկ դա չափազանց շատ է: Մենք շահում ենք օրերը, սիրելիս, և կորցնում ենք տարիները: Բայց դա ու՞մ հոգսն է, ու՞մն է դա անհանգստացնում: Ակնթարթային խնդությունները. ահա կյանքը: Միայն նա է ամենից մոտը հավերժությանը:Наше-время

ԺՈՐԺ ՌՈԴԵՆԲԱԽ

1 Sep

Ժամանակը շատ ծածուկ կերպով նպաստում է բոլոր ծրագրերի ավերմանը: Նա մեր ամենակենդանի, ամենախորը գաղափարների գունազրկման դանդաղ աշխատանքն է կատարում, երբ մեր հոգին յուրացնում է դրանք կամ մի կողմ է նետում, ինչպես կտորը, որի գույները խամրել են: Ամեն ժամ մեզնից հեռացնում է ինչ-որ բան և մեզ բերում է ինչ-որ նոր բան: Շուտով մեզ միայն այնպես կթվա, թե մնացել ենք առաջվանը: Մոլեկուլները, որոնցից կազմված է մեր մարմինը, բոլորը մի քանի տարիների ընթացքում փոխարինվել են նորերով: Արդյո՞ք նույն բանն էլ չի կատարվում ուղեղի ու մտքերի հետ, որ կապված են նրան:1309772286_beautypic-70

ԿԱՁՈՒՈ ԻՍԻԳՈՒՐՈ

31 Aug

Գուցե հինգ կամ վեց տարի հետո ինչ-որ բան քո գլխում մեղմ կշշնջա. «Երբևէ, իսկ հնարավոր է նաև շուտով, դու կհասկանաս, թե ինչ բան է դա»: Եվ դու սպասում ես, եթե նույնիսկ դա լիովին չես գիտակցում, սպասում ես այն պահին, երբ քեզ համար պարզ կլինի, որ դու իսկապես տարբերվում ես նրանցից, որ այնտեղ` ներսում կան մարդիկ, ովքեր քո հանդեպ ատելություն չունեն և քեզ չարիք չեն ցանկանում, բայց և այնպես ցնցվում են սոսկ քո մասին մտքից,- այն մտքից, թե ինչպես և ինչու դու հայտնվեցիր այս աշխարհում,- սարսափում են պատահաբար դիպչել քո ձեռքին: Ակնթարթը, երբ դու առաջին անգամ ինքդ քեզ կնայես այդ մարդու աչքերով, դա սթափեցնող ակնթարթ է: Դա նույնն է, թե անցնես հայելու կողքով, որի մոտով անցել ես ամեն օր, և հանկարծ նրա մեջ տեսնես ուրիշ մի բան, ինչ-որ տարօրինակ ու տագնապալի բան…zerkalo-1

 

 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

31 Aug

Այսպես էլ անցնում են օրերն օրերի ետևից, շաբաթները շաբաթների ետևից: Անցնում են ամիսները, անցնում են տարիները: Եվ ահա վերջապես մենք հանգում են ճշմարտությանը: Իսկ ճշմարտությունն այն է, որ այդ բոլոր տարիները մեռած են: Բոլոր օրերը մեռած են: Եվ մենք ինքներս էլ մեռած ենք: Այլևս հարկ չկա ինչ-որ բանի սպասել: Ամեն ինչ մեռած է: Ամեն ինչ, բացի ժամացույցի սլաքներից: Սա կյանք չէ: Սոսկ սլաքներ ու բթացում: Գեղեցիկ, լուսավոր, խելացի բթացում…

«Ձեր կյանքի ուղին»ibFy2PK0ml0

ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ

30 Aug

Յուրաքանչյուր կին վաղ թե ուշ պիտի կարգի բերի իր սեփական տունը, ընդ որում, կարևոր չէ` ամուսնացած է նա, թե՞ ոչ: Նրա հոգում սրբիչը խծպելու, թխվածքի համար փոքրիկ ու կոպիտ հրադիմացկուն կաղապարներ ձեռք բերելու, պատի դարակները ժանյակավոր բոլորածալերով զարդարելու ապրող ձգտումը պիտի որ, առանց կասկածի, բավարարվի` անկախ նրա քաղաքացիական կարգավիճակից: Ինչպես որ հաճախ է պատահում, աղջիկը, ով ձգտում է իրեն պարուրել այդ կարգի խաբուսիկ փայլերով, հեշտությամբ կարող է ինքն իրեն ներշնչել, որ սիրահարված է ինչ-որ պատանու, որն իրեն միայն դժբախտություն կարող է բերել, ցանկացած երիտասարդի, ով իրեն հնարավորություն կտա կահավորել տունը և բավարարել կահույք գնելու ծարավը ու միաժամանակ նրան կին անվանել, ինչը, հասկանալի է, պակաս կարևոր չէ:lindgren06

 

ԱՆԴՐԵ ԺԻԴ

30 Aug

Ես քեզ կպատմեմ սպասումի մասին: Ես տեսել եմ հարթավայրն ամռանը: Նա սպասում էր: Սպասում էր գոնե մի կաթիլ անձրևի: Ճամփաների փոշին չափից ավելի թեթև էր դարձել և վեր էր բարձրանում աննշան սյուքից: Դա նման չէր ծարավի: Դա վախն էր: Հողը ճաքճքում էր տապից, կարծես նրա համար, որ ավելի շատ խոնավություն ներծծի: Դաշտային ծաղիկների բույրը դարձել էր համարյա անտանելի: Ամեն բան ուժասպառվել էր արևի տակ: Ամեն օր կեսօրից հետո մենք գնում էինք հանգստանալու տաղավարում, որն այնքան էլ չէր պատսպարում անսովոր վառ լույսից: Դա այն ժամանակն էր, երբ չափից ավելի երկարած մատներով ծառերը թեթև ցնցում էին ճյուղերը, որպեսզի հեռու ցրեին իրենց սերմերը: Երկինքը ծանր էր, ամպրոպային, և ողջ բնությունը սպասում էր: Դա հանդիսավոր ակնթարթ էր, չափազանց տխուր, քանի որ բոլոր թռչունները զոհվել էին: Հողի հևքն այնպես էր այրում, որ ուշաթափվել կարելի էր: Փշատերև ծառերի մատները թափվում էին ոստերից, ինչպես ոսկե ծուխ: Իսկ հետո անձրևը եկավ…

«Երկրային կերակուրներ» գրքից140526051116

ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

30 Aug

Մեր թատերարվեստը անհատականությունների պակաս շատ է զգում: Պատահական անձանց հոսքը թատրոն օրինաչափ է դարձել: Թվում է, թե չկան, չեն ծնվում: Մինչդեռ հաճախ հանդիպում են այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնք իրենց արտիստիկ խառնվածքով ու հարուստ ներաշխարհով ասես բեմի համար են ստեղծված: Բայց արի տես, որ «պատահականորեն» ոչ թե սրանք, այլ այն ապաշնորհն է ստացել բեմ բարձրանալու իրավունքը: Այնինչ լավ դերասանի կարիք ոչ միայն հայ թատրոնը, այլև հայ կինոն էլ ունի:ph138814347911

ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ

29 Aug

Երաժշտության ալքիմիան նույնպիսի առեղծված է, ինչպես մաթեմատիկան, գինին կամ սերը: Հավանաբար մենք այն սովորել ենք թռչուններից, իսկ գուցե և ոչ: Հավանաբար մենք պարզապես արարածներ ենք, որ հավերժ փնտրում են բարձրագույն հիացումը: Առանց այն է դա այնքան քիչ է մեր կյանքում, որը, համաձայնեք, ցավի չափ անկատար է: Իսկ երգն այն վերածում է ինչ-որ նոր բանի: Երգը մեր առաջ բացում է այն աշխարհը, որն արժանի է մեր ձգտումներին: Նա մեզ ցույց է տալիս, թե ինչպիսին կարող էինք լինել, եթե մեզ թույլատրվեր լինել իր հետ:d3ad0194e003160eafd74c794b95916b_scale_416_519

ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻ

29 Aug

Երաժշտության ալքիմիան նույնպիսի առեղծված է, ինչպես մաթեմատիկան, գինին կամ սերը: Հավանաբար մենք այն սովորել ենք թռչուններից, իսկ գուցե և ոչ: Հավանաբար մենք պարզապես արարածներ ենք, որ հավերժ փնտրում են բարձրագույն հիացումը: Առանց այն է դա այնքան քիչ է մեր կյանքում, որը, համաձայնեք, ցավի չափ անկատար է: Իսկ երգն այն վերածում է ինչ-որ նոր բանի: Երգը մեր առաջ բացում է այն աշխարհը, որն արժանի է մեր ձգտումներին: Նա մեզ ցույց է տալիս, թե ինչպիսին կարող էինք լինել, եթե մեզ թույլատրվեր լինել իր հետ:d3ad0194e003160eafd74c794b95916b_scale_416_519

ՅՈՒԿԻՈ ՄԻՍԻՄԱ

29 Aug

Միայն ծովի շնորհիվ ես հասկացա, թե որքան կարևոր է սերը, եթե նույնիսկ այն տրվում է մահվան գնով: Երբ դու փակված ես երկաթե տաշտակում, ծովը հանկարծ նմանվում է կնոջ: Անհողմություն, ալեբախություն, անկայունություն և, իհարկե, ծովային գեղեցիկ կուրծքը` արտացոլված վերջալույսի շողերի մեջ: Ծովով առաջ ընթացող նավը մշտապես հանդիպում է դիմադրության, իսկ աղաջրի անսահման թանձրաշերտը չի հագեցնի ծարավը: Եվ այդ ժամանակ տարերքը մեզ հիշեցնում է կնոջը, իրական կնոջը` միս ու արյունից, որ մեզնից մշտապես հեռու է: Այնքան հեռու…Lluis_Ribas_01

ՋՈՆ ԿՈՒՏԶԵ

28 Aug

Մենք ապրում ենք մաքրակրոնության դարում: Անձնական կյանքը դարձել է համընդհանուր սեփականություն: Իսկ անհաղթահարելի հետաքրքրասիրությունը նրանում կարևորություն է ձեռք բերել: Հետաքրքրասիրությունն ու սենտիմենտալությունը: Մարդկանց ներկայացում է պետք` բռունցքներով կուրծք ծեծելը, զղջումը, հնարավորության դեպքում` արցունքներ: Ընդհանուր առմամբ` հեռուստատեսային շոու: Բայց ես նրանց այդպիսի շնորհ չեմ անի… Կյանքում ողջամտությունից ավելի կարևոր բաներ կան…

«Անպատվություն» գրքիցcoetzee_john.poster

ԷԼԻՖ ՇԱՖԱԿ

28 Aug

Համբերություն` չի նշանակում պասիվություն: Այն նշանակում է կանխատեսել ու հավատալ վերջնական արդյունքին: Ո՞րն է համբերության իմաստը: Այն, որ նայելով փշին տեսնես վարդը, տեսնես գիշերն ու կանխատեսես լուսաբացը: Իսկ անհամբերություն` նշանակում է անճարակություն և ապագան տեսնելու անկարողություն: Նրանք, ովեր սիրում են Աստծուն, երբեք չեն կորցնում համբերությունը, քանի որ նրանց հայտնի է` ժամանակ է պետք, որպեսզի ամիսը դառնա լիալուսնով:892103-2010.09.30-11.03.59-bomz.org-demotivator_terpenie_-_yeto_edinstvennoe_svoyistvo_cheloveka_prinosyashee_plodiy

ԲԵՐՆՀԱՐԴ ՇԼԻՆԿ

27 Aug

Ինչու՞ է այդպես, որ երբ մենք հայացք ենք նետում անցյալին, հանկարծ այն, ինչը մի ժամանակ հրաշալի էր եղել, կորցնում է իր ուժն այն պատճառով, որ իր ներսում թաքցրել էր սարսափելի ճշմարտությունը: Ինչու՞ են երջանիկ ամուսնական կյանքի մասին հիշողությունները մռայլվում, երբ հանկարծ պարզվում է, որ ամուսիններից մեկն այդ բոլոր տարիների ընթացքում դավաճանել է մյուսին: Քանի որ նման դեպքում հնարավոր չէ՞ երջանիկ լինել: Բայց չէ՞ որ երջանկությունը կար: Երբեմն հիշողություններն այն ժամանակ են աղավաղում երջանկության մասին տպավորությունները, եթե ավարտը դառն է եղել: Որովհետև երջանկությունն ամբողջական է միայն այն դեպքերում, եթե այն ձգվում է անվե՞րջ:47703

ՋՈԶԵՖ ՔԵՄՊԲԵԼ

27 Aug

Յուրաքանչյուրն իր մեջ կրում է ամեն ինչ, այդ պատճառով էլ կարող ես ամեն բան փնտրել ու գտնել ինքդ քո ներսում: Մարդկային բնավորության համար էական չեն սեռը, տարիքը, գործունեության ոլորտը: Դրանք ընդամենը բաճկոններ են, որոնք կրում ենք աշխարհի բեմի վրա մեր ելույթի ժամանակ: Մարդու ներքին կերպարը չի կարելի շփոթել նրա հագուստի հետ:внутренний-мир-1

ՋՈՆ ԳՐԵՅՆ

26 Aug

Հոգեկան հավասարակշռության փնտրտուքների մեջ կանայք խոսում են պրոբլեմների մասին, որոնք արդեն անցյալում են մնացել, պրոբլեմների մասին, որոնք կարող են ծագել ապագայում, պոտենցիալ պրոբլեմների մասին, ոչ մի լուծում չունեցող պրոբլեմների մասին: Եվ որքան շատ են նրանք խոսում, որքան մանրամասն են պրոբլեմը դիտարկում բոլոր կողմերից, նրանց համար այնքան թեթև է դառնում: Այդպիսին են կանայք, և նրանցից այլ բան սպասել` կնշանակի հերքել կանացի բուն էությունը:John_Gray_credit_Eamonn_McC

ՀԵՆՐԻ ՖՈՐԴ

25 Aug

Ես ոչինչ չունեմ նոր գաղափարները ծաղրի ենթարկելու համընդհանուր միտումների դեմ: Ավելի լավ է սկեպտիկորեն վերաբերվել բոլոր նոր գաղափարներին և պահանջել նրանց իրավացիության ապացույցները, քան վազ տալ ամեն կարգի նոր գաղափարի ետևից մտքի անդադար շրջապտույտի պայմաններում: Զգուշավորության հետ համընկնող սկեպտիցիզմը հենց քաղաքակրթության կողմնացույցն է, որ կա: Գաղափարներն ինքնին արժեքավոր են, բայց ցանկացած գաղափար վերջիվերջո ընդամենը գաղափար է: Խնդիրն այն է, որ դրանք գործնական կիրառում գտնեն:henry-ford-H

ԱՅՐԻՍ ՄԵՐԴՈՔ

25 Aug

Երբեմն մարդիկ, իրենք էլ այդ մասին չիմանալով, կարող են տարիներով լույսի ու կյանքի աղբյուր ծառայել ուրիշների համար այն դեպքում, երբ իրենց սեփական կյանքն ընթանում է այլ, մյուսների աչքից հեռու ճանապարհով: Եվ ճիշտ այդպես էլ մարդը կարող է հրեշ, քաղցկեղի ուռուցք դառնալ ինչ-որ մեկի համար, որին նա հազիվ է հիշում կամ գուցե անձամբ երբեք էլ չի ճանաչել:

Սարսափն է համակում, երբ մտածում ես, որ ցանկացած արարք, նույնիսկ ամենաաննշանը, ունեն իրենց հետևանքները և կարող են այն կետը դառնալ, որտեղից ուղիները բաժանվում են հակադարձ կողմեր…nuI0T2QCuY8

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Map

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,880 other followers

%d bloggers like this: