ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

25 Oct

Մինիստրներից մեկը մի օգնական ուներ, որ փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր մինիստրի մոտ, վերջինս ասում է.
– Ես գոհ չեմ ձեզնից և այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ զգում:
Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է.
– Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
– Այդ բոլորը ճիշտ են,- հաստատում է մինիստրը:
– Հապա էլ ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետև ծառայել ձեզ:
– Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է մինիստրը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանանք ինձ: Հենց այդ պատճառով էլ ես այլևս ձեր ծառայությունների կարիքը չեմ զգում:

* * *
Գիտնական Չժուանցզին շատ աղքատ է լինում: Մի անգամ քնից արթնանալով` նա տեսնում է, որ մի բուռ բրինձ անգամ չկա տանը: Նա սոված գնում է հարևան կալվածատիրոջ մոտ և պարտք խնդրում նրանից մեկ լյան արծաթ: Սակայն ժլատ կալվածատերը դողում է իր փողերի վրա և ամեն կերպ աշխատում է չբաժանվել դրանցից: Նա գիտնականին ասում է.
– Ինչքա՞ն ժամանակ կարող է բավականացնել ձեզ մեկ լյանը: Եկեք մի ամսից հետո, ես ձեզ կտամ երեսուն լյան: Այն ժամանակ դուք կարող եք ավելի երկար ապրել առանց կարիքի: Տեսնում եք, թե որքան բարի եմ ես. Դուք խնդրում եք ընդամենը մեկ լյան, իսկ ես տալիս եմ երեսուն…
Չժուանցզին պատասխանում է.
-Ձեզ մոտ գալիս` ճանապարհին ցամաքած առվակում ես մի ձուկ տեսա: Նա շնչասպառ էր լինում և աղաչում էր ինձ` մոտակա ջրհորից երկու-երեք դույլ ջուր լցնել իր վրա: Ես ասացի նրան.
– Ի՞նչ պիտի անի քեզ երկու- երեք դույլ ջուրը: Սպասիր մի շաբաթ, ես ազատ ժամանակ կունենամ և ցամաքած առվակը կլցնեմ զուլալ, սառնորակ ջրով:
Ձուկը բացականչեց.
– Այս րոպեիս ջրհորի երկու- երեք դույլ ջուրը կփրկի ինձ մահից, իսկ մի շաբաթ հետո բոլոր օվկիանոսների ջրերը չեն կարողանա կենդանացնել ինձ:
– Ինչի՞ համար եք պատմում դա,- հարցնում է կալվածատերը:
– Նրա համար, – պատասխանում է գիտնականը,- որպեսզի ձեզ պարզ լինի, որ պետք է օգնել կենդանի մարդկանց, ոչ թե մեռածներին:

Թարգմ. Հ. Չոլախյան

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Map

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 151 other followers